Ա Թեսաղոնիկեցիներին 5․15-18 Երկուշաբթի | Օգոստոս 25
․․․ իրար հետ ու բոլորի հանդեպ ամեն ժամ բարի՛ն գործեք։ Ա Թես․ 5․15
ԼԻՆԵԼ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ
Երկու դպրոցական թիմերի միջև անցկացվող ֆուտբոլային թեժ խաղի ժամանակ հյուրընկալող թիմը գոլ խփեց հյուրերի դարպասը: Սակայն դարպասի ցանցում անցք կար, և գնդակն անցավ դրա միջով։ Մրցավարը չնկատեց, թե ինչպես է գնդակը մտել դարպասը։ Տեսնելով այն խաղադաշտից դուրս, որոշեց, թե գնդակն ուղղակի խաղից դուրս վիճակում է հայտնվել։ Սակայն հյուրերի թիմի մարզիչը տեսել էր գոլը և հաստատեց մրցակցի մարզչի խոսքերը, թեև իր համար ավելի շահավետ կլիներ լռելը։ Մրցավարը հաշվեց գոլը։ Հյուրերի թիմը պարտվեց 3։2 հաշվով։
Հեշտ է բարձրաձայնել ճշմարտությունը, երբ այն ձեռնտու է, բայց Աստվածաշունչը կոչ է անում հավատացյալներին միշտ փնտրել բարին «իրար հետ ու բոլորի հանդեպ» (Ա Թես․ 5․15): Ընկերների հանդեպ հոգատարության սովորական դրսևորումներից զատ, մենք կոչված ենք նաև բարիք գործել մեր մրցակիցների հանդեպ՝ առանց մեր գործողություններից որևէ օգուտ ստանալու և «ոչինչ չակնկալելով» դրա դիմաց (Ղուկ․ 6․35):
Բարություն անել մրցակցի կամ մրցակից գործընկերոջ հանդեպ՝ նշանակում է, օրինակ, օգնել աշխատակցին, եթե անգամ այդ օգնության շնորհիվ նա կարող է ավելի շատ վարձատրվել, քան մենք։ Բարի արարք կարող է լինել նաև հարևանի բակում տերևները մաքրելը, նույնիսկ եթե նա հազիվ թե գոնե մեկ անգամ «շնորհակալություն» ասի։
Բարիք գործելու ջանքեր գործադրելով՝ մենք ցույց ենք տալիս, որ Աստծո սերը տարածվում է բոլորի վրա։
Երբևէ եղե՞լ է, որ օգնենք «հակառակ թիմին», նույնիսկ եթե դա նշանակում էր պարտություն մեզ համար։ Ինչպե՞ս կարող է այդպիսի զոհաբերական սիրո դրսեւորումը դառնալ Աստծո սիրո արտացոլանքը։
Աղոթք – Տե՛ր Հիսուս, օգնի՛ր ինձ բարիք գործել Սուրբ Հոգու զորությամբ, նույնիսկ երբ դա դժվար է։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Սաղմոսներ 119․1-88, Ա Կորնթացիներին 7․20-40