Երեմիա 31․10-14 Հինգշաբթի | Օգոստոս 28
Որովհետև Տերը փրկագնել է Հակոբին ու նրան ազատել իրենից ավելի զորավորի ձեռքից։ Երեմ․ 31․11
ԱՆԳԵՐԱԶԱՆՑԵԼԻ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ
Ջոն Ստրոպը իր «Փոսից մինչև ամբիոն» գրքում պատմում է այն թշնամական ուժերի մասին, որոնք նրան ֆիզիկապես, հուզականորեն և սեռական առումով քայքայել էին։ «Ես թմրանյութեր էի օգտագործում նախքան մեքենա վարել սովորելը», - գրում է նա։ «Ես թողեցի դպրոցը և ավելի ու ավելի շատ ներգրավվեցի հանցագործության մեջ»։ Ջոնի հանցագործությունները, ի վերջո, նրան հասցրին բանտախուց։ Հինգ տարվա ազատազրկման դատապարտվելով՝ նա սկսեց Աստվածաշունչ կարդալ և խոնարհվեց Աստծո առաջ։ Աստծո շնորհով նա ազատվեց այն սովորություններից, որոնք մի ժամանակ ավելի ուժեղ էին, քան ինքը։
Իսրայելի ժողովուրդը հաճախ ճնշվում էր նրանց կողմից, ովքեր «զորավոր էին» (Երեմ. 31․11): Բայց նույնիսկ երբ իսրայելացիները դժվարությունների մեջ էին ընկնում իրենց սեփական սխալների պատճառով, Աստված ցույց էր տալիս Իր ողորմությունն ու զորությունը՝ փրկելու Իր կամակոր ժողովրդին: Երբ Նա օգտագործում էր Իր անգերազանցելի զորությունը նրանց օգտին, լինում էին առատ բերքահավաքի, ուրախության և տոնակատարության ժամանակներ (հ․ 12-14):
Ջոն Ստրոփի կյանքն Աստծո զորության վկայություններից մեկն է նրանց համար, ովքեր վստահում են Քրիստոսին: Ավետարանները պատմում են Նրա զորության մասին չարի ուժերին դիմակայելու գործում: Եվ այսօր էլ Փրկչի զորությունը հավատքի անկեղծ աղոթքի միջոցով հասանելի է բոլոր նրանց, «ով Տիրոջ անունը կանչի» (Գործք 2․21):
Որո՞նք են այն մեծ խնդիրները, որոնք մեզ համար չափազանց մեծ են։
Ի՞նչն է խանգարում մեզ այդ պահերին օգնություն խնդրել Քրիստոսից։
Աղոթք – Երկնայի՛ն Հայր, հայտնի՛ր իմ կյանքում Քո անգերազանցելի զորությունը։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Սաղմոսներ 123-125, Ա Կորնթացիներին 10․1-18