.
2025թ., Օգոստոսի 30

Ժողովող 8․14-17                                                                                        Շաբաթ   |   Օգոստոս 30

 

 

Աստծու բոլոր գործերը տեսա․․․ Ժող․8․17

 

ՈՐՈՆԵԼՈՎ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ

 

Ջրահեռացման համակարգի վրա աշխատող շինարարական խումբը գանձ հայտնաբերեց։ Հողի տակ նրանք հայտնաբերեցին 19-րդ դարի լավ պահպանված ձկնորսական նավ որի ներսում նրանք գտան հետաքրքիր իրեր՝ լամպի մի մաս, կոկոսի կեղևից պատրաստված բաժակներ և մետաղադրամներ։ Նավն ուսումնասիրության ենթարկվեց՝ հույս ունենալով բացահայտել, թե ինչպիսին էր կյանքը երկու հարյուր տարի առաջ։ «Սա պարզապես նավ չէ։ Սա պատմություն է մարդկանց կյանքի մասին», - ասաց հնագետներից մեկը։ 

Ժողովող գրքում ամփոփված են իմաստության մեծ գանձեր, որոնք արտացոլում են և՛ այն ժամանակների, և՛ մերօրյա կյանքի իրականությունը։ «Իմաստունի միտքը ժամանակն ու դատելու եղանակը գիտի», – գրում է Սողոմոնը (Ժող. 8․5)։ Նրա խոսքով՝ իմաստությունը կայանում է նրանում, որ տեսնենք «Աստծու բոլոր գործերը» (հ. 17), ինչպես նաև Արարչին՝ Աստծուն (Ժող. 12․1)։ Միայն Աստված է կյանքին իմաստ տալիս, իսկ առանց Նրան այն պարզապես «ունայնություն» է (Ժող. 8․14)։ Իմաստությունն ուղղում է մեզ դեպի երջանիկ և ուրախ կյանք՝ Նրա ներկայության մեջ (հ. 15)։

«Մի սերունդ գնում է, և մի սերունդ գալիս է», - գրված է Ժողովող գրքում (Ժող․ 1․4): Հայտնաբերված նավը նույնպես վկայում է դրա մասին: Բայց Աստծո իմաստությունը տանում է դեպի իրական և հավերժական կյանք (Հովհ․ 10․10):  Ուստի կարող ենք գնալ դեպի  Սուրբ Գրքի խորքերը և այնտեղ գտնենք Նրա իմաստությունը։

 

Աստվածաշունչն ինչպե՞ս է մեզ իմաստությամբ լցնում։

 

Աղոթք – Տե՛ր, շնորհակալ եմ, որ Դո՛ւ տալիս ես ինձ ճշմարիտ իմաստություն։ Ամեն։









Աստվածաշունչը մեկ տարում      |      Սաղմոսներ 129-131, Ա Կորնթացիներին 11․1-16