.
2025թ., Սեպտեմբերի 2

Գործք Առաքելոց 9․1-17                                                             Երեքշաբթի   |   Սեպտեմբեր 2

 

 

Անանիան պատասխանեց. «Տե՛ր, ես շատերից լսեցի այդ մարդու մասին, թե որքա՛ն չարիքներ է արել քո սրբերին Երուսաղեմում։ Գործք 9․13

 

ՈՂՈՐՄՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԴԱՍՊԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 

Քրիստոնյա փաստաբան Էնդրյուն կանգնեց դիլեմայի առաջ։ Նրան խնդրեցին ներկայացնել մի մարդասպանի շահերը, ով արդեն ավելի քան քսան տարի անցկացրել էր բանտում, և պնդում էր, որ դարձել է քրիստոնյա ու ցանկանում է դիմել վաղաժամ ազատման համար։ Նրա անունը Մայրա Հինդլի էր։

Որոշ մտորումներից հետո Էնդրյուն համաձայնեց։ Նա որոշեց ապահովել Մայրայի պաշտպանության իրավունքը՝ որոշումը թողնելով դատավորին։ Նա չէր արդարացնում նրա սարսափելի հանցագործությունները, բայց պահանջում էր օրենքի արդար գործադրում։ Այսպես նա բազմաթիվ հարձակումների ու մահվան սպառնալիքների ենթարկվեց, իսկ վերջում իր ու ընտանիքի միջև բաժանում տեղի ունեցավ։

Հանցագործների հետ գործ ունենալը պահանջում է խորաթափանցություն և զգուշություն: Այնուամենայնիվ, երբեմն Աստված մեզ կոչ է անում ողորմություն խնդրել նրանց համար, ովքեր դրան արժանի չեն: Երբ Հիսուսն Անանիային ուղարկեց Սավուղի՝ քրիստոնյաների դաժան հալածողի մոտ, Անանիան բողոքեց, քանի որ գիտեր, թե «որքա՛ն չարիքներ է արել» սրբերին Երուսաղեմում (Գործք 9․13): Սակայն Հիսուսը պատասխանեց, որ Սավուղն այժմ Իր «ընտրյալ անոթն» է՝ «քարոզելու» ավետարանը և «չարչարվելու» Իր անվան համար (հ․ 15-16): Անանիան պետք է հաղթահարեր իր կասկածները, վրեժխնդրության ցանկությունը նաև մյուս հավատացյալների թյուրըմբռնումը: Բայց նա ընտրեց հնազանդ լինել: «Սավո՛ւղ եղբայր», - դիմեց նա նախկինում իրեն հալածողին (հ․ 17):

Մայրա Հինդլին մահացավ բանտում: Ոչ ոք չգիտի՝ նրա դարձն իրակա՞ն էր, թե՞ պարզապես ուզում էր ազատ լինել։ Այնուամենայնիվ, եկեք հիշենք, որ մենք մի ժամանակ ներում ենք ստացել Աստծո կողմից, իսկ հիմա կոչված ենք ինքներս ողորմած լինելու։

 

Եթե ​​մեզնից որևէ մեկը լիներ Անանիայի փոխարեն, ինչպիսի՞ն կլիներ մեր արձագանքը Հիսուսի հանձնարարությանը։ 

 

Աղոթք – Տե՛ր, շնորհակալ եմ Քեզ կատարյալ արդարության և ողորմության համար։

Երբ կանչես ինձ ողորմություն ցուցաբերելու, շնորհի՛ր նաև Քո զորությունը։ Ամեն։







Աստվածաշունչը մեկ տարում      |      Սաղմոսներ 137-139, Ա Կորնթացիներին 13