.
2025թ., Սեպտեմբերի 3

Հռոմեացիներին 12․1-8                                                            Չորեքշաբթի   |   Սեպտեմբեր 3

 

 

Եվ մի՛ կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այլ վերափոխվե՛ք ձեր մտքի նորոգությամբ․․․: Հռոմ․12․2


ՆՈՐ ՄԻՋԱՎԱՅՐ


Համալսարանն ավարտելուց հետո Ջոյն աշխատանքի անցավ մարքեթինգային ընկերությունում: Սակայն գործընկերներն անբարյացակամ էին նրա նկարտմամբ, ինչը Ջոյին շատ էր անհանգստացնում: Հետագայում, երբ ընկերությանը միացան ևս երկու կին, նա որոշեց, որ կօգնի նրանց, որպեսզի չանցնեն այն ամենի միջով, ինչն ինքն է անցել: Այսպիսով, Ջոյն իր նոր գործընկերուհիներին հրավիրեց ճաշի՝ նրանց ավելի լավ ճանաչելու, ընկերանալու և, ի վերջո, թիմում դրական մթնոլորտ ստեղծելու համար: «Ես գիտեի, որ Աստված ինձ այնտեղ է ուղարկել այս կանանց սիրելու և ընդունելու համար,  - ավելի ուշ պատմեց Ջոյը, ես որոշեցի վարվել այնպես, ինչպես Հիսուսը կվարվեր իմ փոխարեն»:

Ջոյը հետևեց Պողոսի խորհրդին, ով հորդորում էր ընթերցողներին մերժել աշխարհիկ մտածելակերպը և հնազանդվել Քրիստոսին։ «Եվ մի՛ կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այլ վերափոխվե՛ք ձեր մտքի նորոգությամբ», - գրել է նա (Հռոմ. 12․2): Երբ հավատացյալները ծառայում են Աստծուն հոգով և մարմնով (հ․ 1), Նա օգնում է հասկանալ Իր կամքը, որը բարի է, հաճելի և կատարյալ (հ․ 2): Երբ Ջոյը փնտրում էր Աստծուն իր միտքը նորոգելու համար, նա գիտեր, որ նոր գործընկերների հանդեպ իր սերը կփոխի գրասենյակային միջավայրը՝ այն դարձնելով մի վայր, որտեղ բոլորը կարող են իրենց լավ զգալ:

Ինչպիսին էլ որ լինի մեր աշխատանքի վայրը, վստահ լինենք, որ Աստված կամենում է գործել մեր մեջ և մեր միջոցով։ Մենք Նրա մարմնի անդամներն ենք (հ․ 5), և Նա նորոգում է մեզ հուզականորեն, հոգևորապես և ֆիզիկապես։


Երբևէ պատահե՞լ է, որ ականատես լինենք, թե ինչպես է Աստված փոխում մեզ շրջապատող մթնոլորտը՝ մեր իսկ քայլերի միջոցով։ Ինչպե՞ս կարող ենք խնդրել Նրան նորոգել մեր միտքը՝ համապատասխանեցնելով այն Իր կամքին։


Աղոթք – Տե՛ր, փոխի՛ր իմ սիրտն ու միտքը Քո Սուրբ Հոգով, որպեսզի իմ կյանքով փառք բերեմ Քեզ։ Ամեն։







Աստվածաշունչը մեկ տարում      |      Սաղմոսներ 140-142, Ա Կորնթացիներին 14․1-20