.
2025թ., Սեպտեմբերի 6

Սաղմոսներ 109․6-9, 26-29                                                                Շաբաթ   |   Սեպտեմբեր 6

 

 

Տիրոջ կողմից սա թող վարձ լինի իմ հակառակորդներին և իմ անձի մասին չար խոսողներին։ Սաղմ․ 109․20

 

ԱՍՏԾՈ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԶԳԱՑՈՒՄԸ

 

Լուր, որ ինձ խորապես ցնցեց։ Մի ընտանիքում, որտեղ մի փախստական աղջիկ աշխատանքի էր անցել որպես մաքրուհի, այնքան դաժան էին վարվել նրա հետ, որ արդյունքում նա մահացել էր։ Մեղավորները, ի վերջո, բանտարկվել էին, բայց իմ կարծիքով դա բավարար չէր։ «Նրանց հետ պետք է նույն կերպ վարվեին, ապա մահապատժի ենթարկեին», - մտածեցի ես։ Բայց հետո զգացի, որ գուցե չափազանցրել էի արդարություն հաստատելու չափանիշներիս մեջ, արդյո՞ք լավ էր մտածել նման բաների մասին։

Հակասական զգացմունքներս կարգավորելու հարցում ինձ օգնեց Սաղմոս 109-ը։ Դավիթն իր վրդովմունքն ու տրտունջն էր ներկայացնում հակառակորդի նկատմամբ. «Թող պակասեն նրա օրերը ․․․ Նրա որդիները թող որբ լինեն, իսկ նրա կինը՝ որբևայրի», - աղոթեց նա (Սաղմ․ 109.8-9):

Սակայն նա օրենքը չվերցրեց իր ձեռքը, չնայած որ հնարավորություն ուներ դա անելու։ Փոխարենը, նա դիմեց Աստծուն՝ արդարության բարձրագույն աղբյուրին։ «Տիրոջ կողմից սա թող վարձ լինի իմ հակառակորդներին և իմ անձի մասին չար խոսողներին», - ասաց նա։ «Օգնի՛ր ինձ, Տե՛ր իմ Աստված, փրկի՛ր ինձ քո ողորմության համեմատ» (հ 20, 26):

Աստված մեզ ստեղծել է արդարության բնածին զգացումով: Մենք կարող ենք անկեղծորեն արտահայտել մեր զգացմունքները, բայց, ի վերջո, Աստված է, որ պետք է արդարություն հաստատի: Վստահենք Նրան՝ համոզված լինելով, որ Նա դա կանի լավագույն ձևով։ Պողոս առաքյալը հորդորում է. «Ինքներդ վրեժխնդիր մի՛ եղեք, սիրելինե՛ր, այլ Աստծու բարկությա՛նը տեղ տվեք» (Հռոմ. 12․19):

 

Որո՞նք են այն լուրերը կամ իրադարձությունները, որոնք մեզ տխրեցնում են։ Ինչպե՞ս կարող ենք աղոթել անարդարության զոհերի և օգնության կարիք ունեցողների համար։

 

Աղոթք – Տե՛ր, Դու ամենատես և արդար Աստված ես։ Թող Քո արդարությունը գերիշխի, և բոլորը դարձի գան ու երկրպագեն Քեզ։Ամեն։








Աստվածաշունչը մեկ տարում      |      Սաղմոսներ 148-150, Ա Կորնթացիներին 15․ 29-58