.
2025թ., Սեպտեմբերի 7

Մարկոս 10․13-16                                                                              Կիրակի   |   Սեպտեմբեր 7

 

 

․․․ Աստծու արքայությունն այդպիսիներինն է։ Մարկ․10․14

 

ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԱՍՏԾՈՒՑ

 

«Դու շատ լուրջ ես», - ասացի ես իմ տասը շաբաթական թոռնուհուն՝ Լեյլայյին։ Նա ուսումնասիրեց դեմքս ու ճակատը կնճռոտեց։ «Աշխարհն այնպիսին է, որ եթե ես քո տեղը լինեի, ես էլ կխոժոռվեի», - շարունակեցի ես։ «Բայց գիտե՞ս ինչ։ Մայրիկն ու հայրիկը սիրում են քեզ, տատիկն ու պապիկը՝ նույնպես: Եվ, որ ամենակարևորն է, Հիսուսը սիրում է քեզ»։

Այս խոսքերից հետո, կարծես արևը դուրս եկավ ամպերի ետևից։ Փոքրիկ աղջկա կնճռոտ ճակատը հարթվեց, և դեմքը լուսավորվեց ժպիտով, որը կհալեցներ ցանկացած սիրտ։ Ինչպես տատիկ-պապիկների մեծ մասը, ես էլ ուզում էի հավատալ, որ թոռնուհիս հասկանում է ինձ: Նրա պարզ, անմեղ ժպիտն ինձ հիշեցրեց Հիսուսի խոսքերն այն մասին, թե ինչպես պետք է ընդունենք Աստծո արքայությունը որպես մանուկներ (Մարկ․ ​​10․15):

Տերն այս խոսքերն ասաց, երբ «փոքրիկ երեխաներ բերեցին Նրա մոտ», որպեսզի «ձեռքերը դնի նրանց վրա և օրհնի» (հ 13, 16): Սակայն աշակերտները «հրաժարվեցին ընդունել նրանց, ովքեր բերեցին» երեխաներին՝ պատճառաբանելով, որ Հիսուսը չափազանց զբաղված է: Տեսնելով դա՝ Նա բարկացավ և ասաց. «Թողե՛ք, որ երեխաներն ինձ մոտ գան, ու մի՛ արգելեք նրանց, քանի որ Աստծու արքայությունն այդպիսիներինն է» (հ․ 14):

Երեխաները բնույթով խոնարհ և կախյալ են։ Քրիստոսի միջոցով Աստծո ողորմությունը ստանալու համար մենք նույնպես պետք է հրաժարվենք հպարտությունից և ընդունենք Նրա հանդեպ մեր կարիքը։ Եթե դա անենք, աշխարհում տարածված անհուսությունը մեր սրտերում կփոխարինվի Աստծո հետ հավիտենական կյանքի ուրախությամբ։ Եվ մեր դեմքերը նույնպես անպայման կլուսավորվեն։

 

Մեր կյանքի ո՞ր ոլորտներում ենք ամենաշատն Աստծո կարիքը զգում: Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ մեր կախվածությունը միմիայն Նրանից է։

 

Աղոթք – Երկնայի՛ն Հայր, օգնի՛ր ինձ խոնարհաբար ապավինել Քո բարությանը և այն կիսել ուրիշների հետ։ Ամեն։





Աստվածաշունչը մեկ տարում      |      Առակներ 1-2, Ա Կորնթացիներին 16