Բ Տիմոթեոսին 1․6-12 Երեքշաբթի | Սեպտեմբեր 9
Տիրոջը վկայելը ամոթ մի՛ համարիր։ Բ Տիմ․1․8
ՄԻ՛ ԱՄԱՉԵՔ ՀԻՍՈՒՍԻՑ
Հիսուս Քրիստոսի հանդեպ իր հավատքի համար կյանքը զոհաբերելուց առաջ, մի աֆրիկացի հովիվ, որի անունը չի պահպանվել, գրեց «Նահատակի աղոթքը», որ խոր ուղերձ էր մեկ այլ դարաշրջանից:
Հեղինակը խոսում էր նույն բանի մասին, ինչի մասին Պողոս առաքյալը գրեց իր երիտասարդ գործընկերոջը՝ Տիմոթեոսին․ «Տիրոջը վկայելը ամոթ մի՛ համարիր», «որովհետև Աստված մեզ երկչոտության հոգի չտվեց, այլ զորության, սիրո և ողջամտության» (Բ Տիմ․ 1․7-8)։
Ահա թե ինչ է գրել աֆրիկացի հավատարիմ այդ հովիվ․ «Ես մտնում եմ Քրիստոսի ավետարանն ամոթ չհամարողների եղբայրության մեջ։ Որոշումն ընդունված է՝ ես Քրիստոսի աշակերտն եմ։ Ես չեմ նահանջի, չեմ դանդաղի, կանգ չեմ առնի։ Իմ անցյալը փրկագնված է, ներկան՝ հասկացված, իսկ ապագան՝ ապահովված։ Ես ապրում եմ հավատքով, հենվում եմ Նրա ներկայության վրա, քայլում եմ համբերատար, արթնանում եմ աղոթքով և աշխատում Սուրբ Հոգու զորությամբ»։
Պողոս առաքյալը և աֆրիկացի հովիվն այնպիսի դեպքերի մասին պատմեցին, որոնք մենք գուցե երբեք չտեսնենք, սակայն նրանց խոսքերը մեզ խրախուսում են ուժեղ լինել նույնիսկ այն ժամանակ, երբ մեր հավատքը փորձության է ենթարկվում։ Մենք կարող ենք վստահել Աստծուն և անսասան մնալ, քանի որ Աստված «կարող է պահպանել» այն, ինչ վստահել ենք Իրեն՝ մեր կյանքն ու մեր ապագան (հ․ 12)։
Ի՞նչն է մեզ քաջություն տալիս չամաչել Քրիստոսի մասին վկայել։ Ինչպե՞ս կարող ենք հետևել նրանց օրինակին, ովքեր չէին ամաչում Ավետարանից։
Աղոթք – Տե՛ր, ես ապավինում եմ Սուրբ Հոգու զորությանը, օգնի՛ր ինչ խիզախ լինել և չամաչել Քո Ավետարանից։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Առակներ 6-7, Բ Կորնթացիներին 2