Բ Մնացորդաց 20․2-4, 6-12 Չորեքշաբթի | Սեպտեմբեր 10
«․․․մենք չգիտենք, թե ի՛նչ անենք, որովհետև մեր աչքերը քեզ են ուղղված»։ Բ Մն․ 20․12
ԱՌԱՆՑ ՈՒԺԻ, ԲԱՅՑ ՈՉ ԱՌԱՆՑ ԱՂՈԹՔԻ
Անիտա Բեյլիի սիրտն ուրախությամբ լցվեց, երբ հաղորդագրություն ստացավ մի եկեցեցու ծառայողից. «Ես դիմավորում և ողջունում եմ եկեղեցի եկող մարդկանց», - գրել էր նա։ «Հանկարծ մի երիտասարդ՝ գրկում երեխա, մոտեցավ ինձ և գրկեց: Սկզբում շփոթվեցի, բայց հետո ճանաչեցի նրան։ Դա քո Ջեյլենն էր»։ Այդպես էր Անիտայի որդու անունը։ Երիտասարդության տարիներին նա ապստամբ բնավորություն ուներ։ Նրա ծնողներն անզոր էին որևէ բան անել: Ի վերջո, երիտասարդը բանտարկվեց, որտեղ անցկացրեց տասներկու տարի։
Անիտան և նրա ամուսինը՝ Էդը, ոչ մի կերպ չէին կարողանում ազդեցություն ունենալ իրենց որդու վրա, նրանք միայն աղոթում էին:
Հոսափատ թագավորը հայտնվեց նմանատիպ իրավիճակում: Երբ թշնամու զորքերի կոալիցիան հարձակվեց նրա վրա, նա հրավիրեց մարդկանց, որպեսզի աղոթք անեն (Բ Մն․ 20․1-4) և աղաղակեց Արարչին. «Ո՛վ մեր Աստված, մի՞թե նրանց չես դատելու, որովհետև մենք զորություն չունենք դեմ կանգնելու այս մեծ բազմությանը, որ եկել է մեզ վրա, և մենք չգիտենք, թե ի՛նչ անենք, որովհետև մեր աչքերը քեզ են ուղղված» (հ․12):
Մենք շատ հաճախ կարող ենք մեզ անօգնական զգալ մեր կարողությունից վեր հանգամանքների առջև։ Նման պարագաներում լավագույն միջոցն Աստծուն աղաղակելն է՝ մենակ կամ ուրիշների հետ։ Այդպես արեց Հիսուսն Իր ամենամութ ժամին (Ղուկ․ 22․39-44): Աղոթքը լավագույն միջոցն է անզորության մեջ մեր խնդրանքները բարձրացնելու Ամենակարող Աստծուն՝ Հիսուս Քրիստոսի անունով։
Ի՞նչը կարող է խանգարել մեզ, որպեսզի աղոթքով դիմենք Աստծուն անելանելի իրավիճակներում։ Ինչպե՞ս կարող ենք աջակցել նման իրավիճակներում հայտնված մարդկանց։
Աղոթք – Ամենակարո՛ղ Աստված,
հայացքս հառում եմ քեզ, օգնի՛ր ինձ իմ անզորության մեջ։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Առակներ 8-9, Բ Կորնթացիներին 3