.
2025թ., Սեպտեմբերի 12

Փիլիպպեցիներին 4․4-9                                                                  Ուրբաթ   |   Սեպտեմբեր 12

 

 

․․․ ինչ որ ճշմարիտ է, ինչ որ պարկեշտ, ինչ որ արդար, ինչ որ անարատ ․․․ ա՛յն մտածեք։ Փիլ․ 4․8

 

ՃԻՇՏ ՄՏՔԵՐ

 

Քեթի Լեդեկին մասնակցում էր 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերում 1500 մետր ազատ ոճի լողի մրցույթին։ Տասնհինգ րոպեի ընթացքում նա զգալիորեն առաջ էր անցել մյուս լողորդներից։ Ի՞նչի մասին էր մտածում Քեթին այդ ամբողջ ընթացքում։ Հաղթանակ գրանցելուց և օլիմպիական նոր ռեկորդ սահմանելուց անմիջապես հետո տված հարցազրույցում նա ասաց, որ մտածում էր իր մարզական գործընկերների մասին և մտքում արտասանում նրանց անունները։

Հետևելով Քեթիի օրինակին՝ մեր հավատքի ողջ ճանապարհորդության ընթացքում մենք պետք է հետևենք մեր մտքերին։

Պողոս առաքյալը հորդորեց Փիլիպպեցիների եկեղեցուն ուրախանալ Տիրոջով, ոչնչի համար չմտահոգվել, այլ ամեն ինչի համար աղոթել (Փիլ. 4․4, 6): Իսկ ի՞նչ կլինի արդյունքում. «Եվ Աստծու խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսով կպահպանի» (հ․ 7): Տերը կօգնի մեզ այլ կերպ նայել մեր անհանգստություններին և մտահոգություններին:

Պողոսը նաև կոչ արեց հավատացյալներին. «Ինչ որ ճշմարիտ է, ինչ որ պարկեշտ, ինչ որ արդար, ինչ որ անարատ, ինչ որ սիրելի, ինչ որ բարեհամբավ, առաքինի և գովելի, ա՛յն մտածեք» (հ․ 8):

Մեր առօրյա գործերով զբաղվելիս՝ ուշադրություն դարձնենք մեր մտքերին։ Տեսնելով Աստծո ներկայությունը մեր կյանքում՝ մենք կգնահատենք Նրա օրհնությունները և կփառաբանենք Նրա անունը։

 

Ի՞նչ մտածմունքներ ենք ունենում մեր առօրյայի մեջ։ Ինչպե՞ս կարող ենք փառաբանել Աստծուն նաև մեր մտքերով:

 

Աղոթք – Տե՛ր, առջևդ եմ բերում մտքերս, մաքրի՛ր և Քեզ հաճելի դարձրո՛ւ։ Ամեն։





Աստվածաշունչը մեկ տարում      |      Առակներ 13-15, Բ Կորնթացիներին 5