Եսայի 40․10-11, 29-31 Կիրակի | Սեպտեմբեր 14
Հովվի նման նա հովվելու է իր հոտը, իր թևերի մեջ է հավաքելու գառներին, իր գրկում է կրելու նրանց․․․: Ես․ 40․11
ԱՍՏԾՈ ՀՈԳԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում ես զրուցում էի մի կնոջ հետ, ով իր նորածին մանկանը սեղմել էր կրծքին։ Այս բարձր տեխնոլոգիաներով հագեցած բուժհաստատությունում բժիշկները երեխայի առողջությունն ամրապնդելու համար խորհուրդ էին տալիս միանգամայն «ոչ տեխնոլոգիական» միջոց․ երիտասարդ մայրը պետք է օրական մի քանի ժամ պարզապես գրկած պահեր իր դստերը։
Ծնողական սերն ու գուրգուրանքն անփոխարինելի են։ Նրանց ջերմությունը ու կարեկցանքը երեխային տալիս են աջակցություն և շուտափույթ վերականգնում։ Նույն զորավոր պատկերը տեսնում ենք Եսայի մարգարեի մոտ, ով ցույց է տալիս, թե ինչպես էր Աստված վերաբերվում Իր ժողովրդին։
Նույնիսկ երբ Եսային կանխատեսեց Իսրայելի աքսորը՝ իրենց Արարչին մերժելու համար (Ես․ 39․5-7), նա ասաց, որ Աստված դեռ սիրում է նրանց և միշտ հոգ կտանի նրանց մասին։ Նա օգտագործեց գեղեցիկ փոխաբերություն՝ պատկերելու Աստծո կարեկցանքն ու հոգատարությունը՝ Տիրոջը նկարագրելով որպես հովիվ, ով « հովվելու է իր հոտը, իր թևերի մեջ է հավաքելու գառներին, իր գրկում է կրելու նրանց» (Ես․ 40․11):
Աստված մեզ տալիս է խաղաղություն և պաշտպանություն՝ մեզ սեղմելով Իր կրծքին։ «Նա է հոգնածին ուժ տվողը, նա ավելացնում է կարողություն չունեցողի զորությունը» (հ․ 29)։ Սա մեզ օգնում է հաղթահարել ցանկացած դժվարություն։
Ինչպե՞ս է Աստծո պաշտպանությունն ու հոգատարությունը զորացնում մեզ։
Աղոթք – Երկնայի՛ն Հայր, շնորհակալ եմ, որ պահում ես մեզ Քո ապահով գրկում։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Առակներ 19-21, Բ Կորնթացիներին 7