.
2025թ., Սեպտեմբերի 16

Եփեսացիներին 1․3-14                                                             Երեքշաբթի   |   Սեպտեմբեր 16

 

 

․․․ մեզ նրա միջոցով ընտրեց աշխարհի ստեղծումից առաջ․․․: Եփես․1․4

 

ԸՆՏՐՅԱԼՆԵՐ

 

Դեռահաս տարիքում ես մի քանի անգամ սիրահարվել էի դասարանի տղաներին։ Արագ ծնված հույսերը նույնքան արագ մարում էին, և մատիտով գրված անունները՝ շուտով ջնջվում։ Ես ցավով էի ընդունում իմ ձախողումները, հատկապես այն պատճառով, որ դասընկերներս շատ ավելի մեծ հաջողություններ էին ունենում, քան ես։ Անընդհաt ինքս ինձ հարցնում էի․ «Կհետաքրքրի՞ արդյոք որևէ մեկին զուսպ ու տարօրինակ դեռահասը։ Ես շատ էի ցանկանում, որ ինձ ընտրեն, ընդունեն և սիրեն»։ 

Տարիների ընթացքում ես սկսեցի զգալ ընդունված լինելու ուրախությունը։ Մենք իսկապես ընտրված ենք հատուկ Մեկի կողմից։ Եփեսոսի եկեղեցուն ուղղված իր նամակում Պողոս առաքյալը նկարագրեց, թե ինչպես է Աստված օրհնել մեզ Քրիստոսում՝ «ամեն հոգևոր օրհնությամբ» (Եփես. 1․3): Դրանցից ամենազարմանալիներից մեկն այն է, որ մենք ընտրվել ենք Աստծո կողմից «աշխարհի ստեղծումից առաջ» (հ․ 4): Երկրի հիմքերը դնելուց առաջ Աստված ընտրեց մեզ՝ «նախասահմանեց, որ Հիսուս Քրիստոսի միջոցով իրեն որդեգիր լինենք» (հ․ 5):

Եվ սա պատահականություն չէ։ Աստված մեզ ճանաչում է ամբողջապես՝ մեր բոլոր  առավելություններով և թերություններով, բայց սիրուց մղված՝ Նա ընտրեց մեզ «ըստ իր կամքի հաճության» (հ․ 5): Մենք ընկղմված ենք Նրա շնորհի առատության մեջ, որը Նա առատաձեռնորեն շնորհում է մեզ (հ․ 6-8):

Եթե երբևէ զգանք, որ անօգուտ կամ մոռացված ենք, հիշենք, որ բոլոր հավատացյալները Քրիստոսով ընտրված, ընդունված և սիրելի են Աստծո կողմից, այսօր և հավիտյան։

 

Ի՞նչ նշանակություն ունի մեզ համար Աստծո կողմից ընդունված և սիրված լինելը։ Ինչպե՞ս կարող է ընտրված լինելու գիտակցումը փոխել մեր վերաբերմունքը ինքներս մեր նկատմամբ։

 

Աղոթք – Երկնայի՛ն Հայր, շնորհակալ եմ, որ ինձ ընտրեցիր, սիրեցիր և ուղարկեցիր Քո Որդուն մեռնելու ինձ համար։ Ամեն։







Աստվածաշունչը մեկ տարում      |      Առակներ 25-26, Բ Կորնթացիներին 9