Սաղմոսներ 127․ 1-2 Շաբաթ | Սեպտեմբեր 20
․․․ Նա իր սիրելիին է քունը տալիս։ Սաղմ․ 127․2
ԱՆՔՈՒՆ ՄՏՔԵՐ
«Երբ իմ կյանքում ինչ-որ բան է տեղի ունենում, առաջին հերթին դա անդրադառնում է քնիս վրա», – իր «Թուլությունը զորություն է» գրքում խոստովանում է Ջոն Հինդին։ «Մեզնից շատերին ծանոթ է այն վիճակը, երբ անհանգստությունը երեկոյան չի թողնում քնել կամ ստիպում է սկսել օրն առավոտյան ժամը չորսին»։ Անքնությունը գնալով դառնում է ավելի լայն տարածված երեւույթ։ Մեծ Բրիտանիայում մարդկանց քառասունյոթ տոկոսը շաբաթվա մեջ առնվազն մեկ անգամ ունենում է անքնություն և դրա հիմնական «մեղավորներն» են անհանգստությունը, ֆինանսական խնդիրները և աշխատանքի հետ կապված սթրեսը։
Սաղմոսերգու Դավիթը գրում է, որ Աստված «իր սիրելիին է քունը տալիս» (Սաղմ. 127.2): Անքնությունը կարող է նշան լինել, որ մենք լիովին չենք վստահում Սաղմոսի ճշմարտացիությանը. «Եթե Տերը չշինի տունը, զուր են աշխատում նրա շինարարները. եթե Տերը չպահպանի քաղաքը, զուր է անքուն լինում պահապանը» (h. 1): Մեր բարեկեցությունը կախված չէ մեր կարողություններից կամ իմաստությունից, այլ Նրանից, ով չի դադարում աշխատել, երբ մենք քնում ենք:
«Մենք կարող ենք քնել, որովհետև վերջիվերջո երկրի պահապանները մենք չենք», – բացատրում է Ջոնը։ «Ուստի մեր մտահոգությունները վստահենք Աստծուն և գնանք քնելու։ Քունն Աստծո պարգևն է, Նրա հուշումը, որ մենք կարող ենք հանգստանալ, որովհետև Նա վերահսկում է իրավիճակը և երբեք «չի ննջելու և չի քնելու» (Սաղմ․ 121․3-4)։
Որո՞նք են այն մտքերը, որ մեզ անհանգստացնում են և թույլ չեն տալիս, որ գիշերը հանգիտ քուն ունենանք։ Ի՞նչ քայլեր կարող ենք ձեռնարկել, որպեսզի Աստծուն հանձնենք մեր մտահոգություններն ամեն օրվա վարտին։
Աղոթք – Երկնայի՛ն Հայր, խաղաղություն և հանգստություն պարգևի՛ր իմ մտքերին և օգնի՛ր հանգիստ քնել՝ գիտակցելով, որ ամեն բան Քո վերահսկողության տակ է։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Ժողովող 4-6, Բ Կորնթացիներին 12