Հռոմեացիներին 5․1-11 Կիրակի | Սեպտեմբեր 21
Արդ մենք, հավատով արդարացած լինելով, Աստծու հետ խաղաղություն ունենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Հռոմ․ 5․1
ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԱՍՏԾՈ ՀԵՏ
Ընկերուհուս ծննդյան օրը որոշեցինք անցկացնել խնամքի կենտրոնում։ Հանգստացնող երաժշտությունը, մեղմ լուսավորությունը և հյուրընկալ անձնակազմը նպաստում էին հանգստի և խաղաղության զգացմանը։ Սակայն դժվարությամբ զսպեցի ծիծաղս, երբ տեսա սեղանին գրված գրառումը․ «Այս բնական նյութերը կպարգևեն ձեզ ոչ միայն շքեղ մազեր, այլև հոգևոր խաղաղություն»։
Իհարկե, մազերի խնամքի միջոցը չի կարող իրական հոգևոր հանգստություն պարգևել լարվածություններով լի այս աշխարհում, բացի, թերևս, ժամանակավոր բավարարվածությունից: Իսկ ճշմարիտ խաղաղության աղբյուրը պետք է փնտրել ամենևին այլ տեղ՝ Աստծո մեջ։ Հռոմեացիներին ուղղված նամակում Պողոսը գրում է. «Արդ մենք, հավատով արդարացած լինելով, Աստծու հետ խաղաղություն ունենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով» (Հռոմ․ 5․1)։ Մեղքը մեզ բաժանեց մեր Արարչից, բայց Քրիստոսի քավիչ զոհաբերությունը վերականգնում է մեզ Նրա հետ կենդանի հարաբերությունների մեջ (հ․ 9-10)։ Հիսուսը մեզ խաղաղություն է առաջարկում հիմա և հավիտյան: Նրա շնորհքով մենք ստանում ենք Աստծո փառքի և ուրախության հույսը՝ անկախ երկրային տառապանքից (հ․ 2-4)։ Աստծո հետ խաղաղությունը պարզապես զգացողություն չէ. դա պարգև է, որը մենք ստանում ենք Քրիստոսի հանդեպ հավատքի միջոցով: Անկախ նրանից, թե մենք մոտ ենք զգում Աստծուն, թե ոչ, Նրա խաղաղությունը հասանելի է մեզ ամենուրեք՝ հանգստության կամ քաոսի ժամանակներում:
Երբեմն մենք հակված ենք մխիթարություն գտնել այլ տեղերում, քան Աստծո հետ։ Ինչպե՞ս կարող ենք հիշելով Քրիստոսի զոհաբերությունը՝ գտնել մխիթարություն հենց Նրա հետ։
Աղոթք – Սիրելի՛ Հիսուս, շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ տալիս ես
Քո զոհաբերության միջոցով։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Ժողովող 7-9, Բ Կորնթացիներին 13