.
2025թ., Սեպտեմբերի 22

Հովհաննես 14․8-14                                                                 Երկուշաբթի   |   Սեպտեմբեր 22

 

 

Այսքան ժամանակ ձեզ հետ եմ, և ինձ չճանաչեցի՞ր, Փիլիպպո՛ս․․․ Հովհ. 14․9

 

ՃԱՆԱՉԵԼ ՀԻՍՈՒՍԻՆ

 

Ռիչարդ Գրիֆինը տասնչորս տարի եղել է թագուհի Եղիսաբեթ II-ի անվտանգության ծառայության սպա։ Մի անգամ, երբ նա ուղեկցում էր թագուհուն՝ Բալմորալ ամրոցի մոտակա բլուրներով զբոսնելու, նրանց մոտեցան երկու ամերիկացի զբոսաշրջիկ և հարցրին․ «Դուք երբևէ հանդիպե՞լ եք թագուհուն։ «Ես չեմ հանդիպել», - պատասխանեց թագուհին, - «բայց այս պարոնը պարբերաբար հանդիպում է նրան»։ Թագուհուն այդքան մոտ մարդու հետ հանդիպումից հուզված զբոսաշրջիկները Եղիսաբեթին տվեցին լուսանկարչական ապարատն ու խնդրեցին նրան լուսանկարել Ռիչարդի հետ։

Իհարկե, սա առաջին դեպքը չէ, երբ մարդիկ անգիտակցաբար չափազանց մոտ են գտնվում կարևոր մարդկանց։

«Իրապես Տերն այստեղ է, և ես չգիտեի», - բացականչեց Հակոբը՝ Բեթելում Աստծուն երազում տեսնելուց հետո (Ծննդ. 28․16): Եվ երբ Փիլիպպոսը խնդրեց Հիսուսին ցույց տալ աշակերտներին Հորը, Նա պատասխանեց. «Այսքան ժամանակ ձեզ հետ եմ, և ինձ չճանաչեցի՞ր, Փիլիպպո՛ս։ Ով ինձ տեսավ, նա Հորը տեսավ» (Հովհ․ 4․9): Այդ զբոսաշրջիկների նման, աշակերտները պատրաստ էին «Հիսուսին տեսախցիկ տալ»՝ չգիտակցելով, որ Նա պետք է լիներ «նկարում» (հ․ 10-11):

Հիսուսին հազվադեպ էին ճանաչում իրականում այնպիսին, ինչպիսին Նա է։ Նա ոչ միայն իմաստուն ուսուցիչ է և բարոյականության մեծ օրինակ, նաև մարմնավորված Աստված է և աշխարհի Տերը (Հովհաննես 1․14, 18․36)։ Ինչ անհավատալի հայտնություն է լինում այն պահին, երբ մենք ճանաչում ենք Նրան։

 

Արդյո՞ք մենք կճանաչենք Քրիստոսին, երբ անսպասելի հանդիպենք Նրան։

 

Աղոթք – Սիրելի՛ Հիսուս, գովաբանում եմ Քո փառավորյալ անունը: Թագավորների Թագավո՛ր և Տերերի Տե՛ր, իմ միտքն անկարող է ընկալել Քո մեծությունը։ Ամեն:






Աստվածաշունչը մեկ տարում      |      Ժողովող 10-12, Գաղատացիներին 1