Գործք Առաքելոց 20․17-24 Երեքշաբթի | Սեպտեմբեր 23
․․․ծառայելով Տիրոջը ամենայն խոնարհությամբ, արտասուքով ու փորձություններով․․․: Գործք 20․19
ԿՅԱՆՔԻ ՓՐԿՈՒԹՅՈՒՆ
Ադոլֆո Կամինսկին գիտեր, թե ինչպես կարելի է թղթից հեռացնել անջնջելի թվացող թանաքը։ Ֆրանսիայում հակաֆաշիստական դիմադրության անդամ լինելով՝ նա կեղծել էր անձը հաստատող քարտեր՝ հարյուրավոր մարդկանց փրկելով համակենտրոնացման ճամբարներից։ Մի անգամ նա ընդամենը երեք օր ուներ՝ կեղծելու ինը հարյուր ծննդյան և մկրտության վկայականներ, ինչպես նաև երեք հարյուր սննդի կտրոններ հրեա երեխաների համար։ Նա երկու օր աշխատեց առանց քնելու՝ ինքն իրեն ասելով. «Մեկ ժամում կարող եմ երեսուն փաստաթուղթ պատրաստել։ Եթե այդ մեկ ժամը քնեմ, երեսուն մարդ կմահանա»։
Պողոս առաքյալը նույնպես ունեցավ նմանատիպ փորձառություն և զգացողություններ։ Երբ նա հանդիպեց Եփեսոսի երեցներին, հիշեցրեց նրանց, թե ինչպես էր ծառայել Քրիստոսին «ամենայն խոնարհությամբ և արտասուքով» (Գործք 20․19): «Հրեաներին և հեթանոսներին վկայություն տվեցի՝ Աստծու առաջ ապաշխարության և մեր Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատի» (հ․ 21): Այժմ Պողոսը ճանապարհ էր ընկնում դեպի Երուսաղեմ՝ «Տեր Հիսուսից ստանձնած Աստծու շնորհի Ավետարանը վկայելու համար» (հ․ 24):
Պողոսը չէր կարող մարդկանց փրկել։ Միայն Աստված կարող էր դա անել։ Այնուամենայնիվ, նա կարող էր նրանց քարոզել Բարի լուրը միակ անունի՝ Հիսուսի մասին, «երկնքի տակ․․․ որով մենք կարող ենք փրկվել» (Գործք 4․12):
Ու՞մ մասին է մեզ հիշեցնում այսօր Սուրբ Հոգին, ով առավել կարիք ունի Աստծո սիրո և խաղաղության մասին լսելու։ Ինչպե՞ս կարող ենք նրանց հետ կիսվել Հիսուսի մասին Բարի Լուրով։
Աղոթք – Տե՛ր, բացի՛ր իմ սիրտը նրանց համար, ովքեր Քո կարիքն ունեն։ Տո՛ւր ինձ հնարավորություն՝ պատմելու նրանց Քո փրկության մասին։Ամեն
Աստվածաշունչը մեկ տարում | Երգ Երգոց 1-3, Գաղատացիներին 2