.
2025թ., Սեպտեմբերի 25

Սաղմոս 118․5-14                                                                       Հինգշաբթի   |   Սեպտեմբեր 25

 

 

Տերն ինձ հետ է. ես չեմ վախենում․․․ Սաղմ․ 118․6

 

ՄԵՐ ՀՈՒՍԱԼԻ ԱՊԱՍՏԱՆԸ

 

Մեր դստեր մանկության ամենավառ հիշողություններից մեկը դարձավ այն օրը, երբ հայրը նրան սովորեցրեց հեծանիվ քշել։ Սովորեցնելու ժամանակ մի պահ ամուսինս նստեց հեծանվի հետնամասում և աղջկաս հետ միասին բռնեց ղեկը։ Այսպես նրանք վարեցին հեծանիվը մի փոքրիկ հատված։ Դուստրս հիշում է, թե ինչպես էր հայրիկը ծիծաղում, մինչդեռ իր սիրտը վախից կարծես կանգ էր առել։ Բարեբախտաբար, ճանապարհը կարճ էր, ու ամեն ինչ այնքան արագ անցավ, որ նա անգամ չհասցրեց հանգստացնել աղջկան։ Բայց այսօր, երբ նրանք հիշում են այդ դեպքը, ամուսինս գովում է նրան իր քաջության համար և վստահեցնում, որ գիտեր՝ ամեն ինչ լավ կլինի։

Նրանց պատմությունը հիանալի օրինակ է այն իրավիճակների համար, երբ մենք վախի զգացողություն ենք ունենում։ Մեր տեսանկյունից ճանապարհը կարող է երկար թվալ, իսկ վտանգը՝ շատ իրական։ Սակայն Աստվածաշունչը հավաստիացնում է, որ քանի որ Տերը մեզ հետ է, վախենալու բան չկա (Սաղ. 118․6)։ Մարդկային օգնությունը կարող է ձախողվել, բայց Աստված ցանկացած փորձության մեջ հուսալի ապաստան է (հ. 8-9)։

Տերը մեր «օգնականն» է (հ․7), սա նշանակում է, որ մենք կարող ենք վստահել Նրան. Նա կհոգա մեր մասին նույնիսկ ամենդժվար և սարսափելի պահերին։ Չնայած մեր կրած անհաջողություններին, տառապանքին ու ցավերին՝ Նրա ներկայությունը մեր «զորությունն» ու «փրկությունն» է (հ․14)։

 

Երբ անցնում ենք դժվարությունների միջով, ինչպե՞ս է Աստված օգնում մեզ։ Ինչպե՞ս է դա ազդում մեր ապագայի ընկալման վրա։

 

Աղոթք – Երկնայի՛ն Հայր, շնորհակալ եմ իմ կյանքում Քո ներկայության համար։ Օգնի՛ր ինձ գիտակցել, որ Դու միշտ ինձ հետ ես։ Ամեն:





Աստվածաշունչը մեկ տարում      |      Երգ Երգոց 6-8, Գաղատացիներին 4