.
2025թ., Սեպտեմբերի 28

Ղուկաս 15․11-24                                                                             Կիրակի   |   Սեպտեմբեր 28

 

 

Հայրը նրան տեսավ և գթաց. վազեց, նրա վզովն ընկավ ու համբուրեց նրան։ Ղուկ․ 15․20

 

ԱՆԱՌԱԿ ԿԱՏԱՐԵԼԱՊԱՇՏՆԵՐ

 

Օլիմպիական խաղերի թեթև ատլետիկայի մարզիկ Սիդնի Լևրոնը մեծ հաջողությունների հասավ իր մարզաձևում և արտաքնապես վստահ տեսք ուներ։ Սակայն ներքուստ ամեն ինչ այլ էր։ «Ես համոզեցի ինքս ինձ, որ այս աշխարհ եմ եկել հաղթելու համար,- խոստովանում է նա,- և եթե ուզում եմ, որ ինձ սիրեն և հարգեն, պետք է առաջինը հասնեմ եզրագծին»։

Սիդնին հավատում էր Քրիստոսին, բայց նրա ինքնագնահատականը կապված էր իր մարզական հաջողությունների հետ։ Այս ամենի հետևանքով նրա մոտ առաջացավ ձախողման վախ։ Միայն ամուսնու սերը և նրա անկեղծությունն իր թույլ կողմերի վերաբերյալ նրան քաջություն տվեցին, և նա հաղթահարեց իր վախը։ Սիդնին վստահեց Աստծուն, և հետագայում վերափոխվեց։

Ես մարզիկ չեմ, բայց հասկանում եմ Սիդնիի պայքարը՝ իր ինքնագնահատականը սեփական նվաճումների և գովասանքի հետ կապելու հարցում: Անառակ որդու առակում Հիսուսը խոսում է ոչ միայն մեղավորների մասին, ովքեր հեռացել են Աստծուց մեղքի հաճույքների համար (Ղուկ․ 15․13), այլև նրանց, ովքեր գաղտնի պայքարում են ամոթի և թերարժեքության բարդույթի դեմ: Հենց այս իրավիճակում հայտնվեց որդին, երբ վատնեց հոր փողերը: Այսօր սրտի խորքում մենք նույնպես կարող ենք մտածել. «Քո որդին կոչվելու արժանի չեմ» (հ․  19, 21):

Եթե ​​մեզ տանջում է ամոթը ձախողումների կամ սխալների պատճառով, Տերը հրավիրում է նայել Իրեն որպես Հոր, Ով «կարեկցանքով լցվեց» իր կամակոր որդու նկատմամբ (հ․ 20), գրկեց նրան և խնջույք կազմակերպեց նրա պատվին։ Թող Աստծո առատ սերը հեռացնի մեզնից մեր ամոթը։

 

Երբևէ եղե՞լ է, որ ուրիշների հավանության կարիքը ծանրություն լինի մեզ համար: Մեր կյանքի ո՞ր ոլորտներում ենք ցանկանում զգալ Աստծո սիրո լույսը և ազատվել թերարժեքության զգացումից։

 

Աղոթք – Երկնայի՛ն Հայր, Քո առաջ եմ բերում իմ ամոթն ու վախը։ Օգնի՛ր ինձ միայն Քեզ նայել և ընդունել Քո անսահման սերը։ Ամեն:



Աստվածաշունչը մեկ տարում      |      Եսայի 5-6, Եփեսացիներին 1