Եփեսացիներին 2․1-10 Երեքշաբթի | Սեպտեմբեր 30
Շնորհով եք փրկվել հավատի միջոցով․․․: Եփես․ 2․8
ՀԱՎԱՏՔԻ ԹՌԻՉՔ
Ֆրանսիացի նավաստին իր կատվի հետ նավարկում էր Ալյասկայից հարավ գտնվող Դաչ Հարբոր կղզու մոտ։ Նավարկության ժամանակ հանկարծակի բարձրացած հսկայական ալիքը շրջեց նրա զբոսանավը։ Նրան հաջողվեց ուղղել նավը, սակայն արդյունքում նավը զրկվեց ղեկից, կորցրեց առագաստն ու խրվեց ափին։ Նավաստին եղելության մասին հայտնեց կղզու ափին տեղակայված անվտանգության աշխատակիցներին։ Օգնությունն ի վերջո հասավ, սակայն նավաստին ստիպված եղավ կատվին բաճկոնի տակ պահած կատարել «հավատի թռիչք»՝ իր զբոսանավից դեպի փրկարար նավի տախտակամածը։
Եփեսացիներին ուղղված իր նամակում Պողոսը նկարագրում է մարդկության անհույս վիճակը։ Մենք հոգևորապես մեռած էինք մեր մեղքերի մեջ և օտարացած Աստծուց (Եփես․ 2․1)։ Մենք չհնազանդվեցինք Նրա կամքին (հ․ 2), հետևեցինք մեր սեփական ցանկություններին և ոչինչ չէինք կարող անել փրկություն վաստակելու համար (հ․ 3)։ Սակայն Իր «շնորհով» Տեր Հիսուսը փրկությունը հնարավոր դարձրեց մեզ համար «հավատի միջոցով», և սա «Աստծո պարգևն» է (հ․ 8)։
Մենք բոլորս խրված ենք մեղքի և մահվան մոլեգնող ծովում, բայց մենք ունենք Փրկիչ, Ով կոչ է անում մեզ հավատքի թռիչք կատարել դեպի Աստված։ Միայն Քրիստոսը կարող է փրկել մեզ և առաջնորդել դեպի ապահով վայր։
Ինչպե՞ս է մեր հավատը Հիսուսի հանդեպ մեզ օգնում ազատվել մեղքից։
Աղոթք – Սիրելի՛ Հիսուս, Քո ողորմությունն ու շնորհն ինձ օգնեցին անել հավատքի թռիչք դեպի Քո փրկարար գիրկը: Ամեն:
Աստվածաշունչը մեկ տարում | Եսայի 9-10, Եփեսացիներին 3