.
2025թ., Հոկտեմբերի 2

Առակներ 9․1-6, 13-18                                                                   Հինգշաբթի   |   Հոկտեմբեր 2

 

 

Ուսուցո՛ւմ տուր իմաստունին, և է՛լ ավելի իմաստուն կդառնա .․․: Առակ․ 9․9

 

ՍՈՎՈՐԵԼՈՒ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

 

Ծննդաբերությունից հետո Քեթին թողեց ուսումը՝ երեխային խնամելու համար:   Տարիներ անց՝ լինելով երեք երեխայի մայր և աշխատող կին, նա դեռ երազում էր դառնալ բարձր որակավորում ունեցող էսթետիկ խնամքի մասնագետ: Խոնարհությամբ և վճռականությամբ նա դիմեց ուսումնական ծրագրին և հաջողությամբ ընդունվեց անվճար հիմունքներով: «Այդքան երկար ընդմիջումից հետո ուսման վերադառնալը մի փոքր ամոթալի էր,-կիսվում է Քեթին,- բայց այդ ծրագիրը փոխեց կյանքս, իմ ուսուցիչը հրաշալի մարդ էր, ով միշտ աջակցում էր ինձ ամեն հարցում»:

Ուսուցման կարողությունը պահպանելն ամենադժվար մարտահրավերներից մեկն է։ Աստվածաշունչն ասում է, որ մեզ անհրաժեշտ է Աստծո իմաստության համար բաց սիրտ ունենալ։ Առակների գիրքը պատկերում է երկու կանանց՝ Իմաստություն և Հիմարություն անուններով, ովքեր դիմում են անցորդներին (Առակ․ 9․1-6, 13-18): Նրանք, ովքեր լսում են Իմաստությունը, հեշտությամբ ուղղվում և «ավելացնում են իրենց ուսումը» և դառնում «ավելի իմաստուն» (հ․ 9): Նրանք քայլում են «ըմբռնողության ճանապարհով» (հ․ 6) և նստում են Իմաստության սեղանի շուրջ՝ ուսուցում ստանալու համար: Հնազանդությունը նրանց տանում է դեպի երկար կյանք (հ․ 11): Սրան հակառակ՝ նրանք, ովքեր լսում են Հիմարությունը, ատում են ուղղվելը կամ հանդիմանվելը: Նրանք անարգում են նրանց, ովքեր փորձում են իրենց ուսուցանել (հ․ 7-8): Խոնարհությունը բխում է Տիրոջ երկյուղից՝ այն գիտակցումից, որ Նա «Ամենասուրբն» է, իսկ մենք՝ ոչ (հ․ 10): Ուսուցման մեջ մնալը հեշտ չէ, բայց ընդունելը, որ շատ բան չենք հասկանում և օգնության կարիք ունենք, կարող է ազատագրող լինել: Իմաստությունը կանչում է մեզ, ինչպիսի՞ն է մեր արձագանքը:

 

Ինչպե՞ս ենք սովորաբար արձագանքում քննադատությանը:

Ինչպե՞ս կարող է խոնարհ ու բաց մոտեցումը բերել աճի և հաղթանակի:

 

Աղոթք – Հա՛յր, բացի՛ր սիրտս Քո ուսուցումներն ընդունելու համար, որպեսզի կարողանամ աճել Քո լույսի մեջ։ Ամեն:




Աստվածաշունչը մեկ տարում      |      Եսայի 14-16, Եփեսացիներին 5.1-16