.
2025թ., Հոկտեմբերի 3

Բ Կորնթացիներին 2․14-17                                                               Ուրբաթ   |   Հոկտեմբեր 3

 

 

Մենք Աստծու համար Քրիստոսի անուշ բույրն ենք փրկվածների թե կորուսյալների մեջ։ 

Բ Կորնթ.  2․15

 

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲՈՒՅՐԸ

 

Պամելան երբեք չէր խորհել Աստծո մասին, մինչև որ քառասուն տարեկանում անբուժելի հիվանդությամբ չհայտնվեց հիվանդանոցում։ Նա իր սիրտը հանձնեց Քրիստոսին և մկրտվեց մի քանի հարազատի ներկայությամբ, ովքեր միաժամանակ լաց էին լինում և՛ ուրախությունից, և՛ ցավից։

Երբ քահանան ավարտեց արարողությունը, Պամելայի որդին հանկարծակի բարձրացրեց ձեռքը։ Նա հարցրեց, թե արդյոք իր ութամյա դուստրը կարո՞ղ է մկրտվել։ Լռություն տիրեց։ Քահանան, ստանալով աղջկա համաձայնությունը, մկրտեց նրան, և երբ պատրաստվում էր արտասանել վերջին օրհնությունը, հանկարծ նրան կանգնեցրեց Պամելայի քույրը։ Այսպիսով, մահամերձ կնոջ վկայության շնորհիվ մեկ մկրտությունը վերածվեց երեքի։

Քրիստոսի շնորհով կյանքի փոխոխության մեր ամենապարզ պատմությունն անգամ կարող է ունենալ խոր ազդեցություն, երբ այն ուղեկցվում է Աստծո զորությամբ։ Պողոս առաքյալը, անդրադառնալով իր միսիոներական ծառայությանը, որպես փոխաբերություն օգտագործում է բույր բառը։ Աստված «մեզ մասնակից է դարձնում Քրիստոսով հաղթությանը և իր գիտության բույրը ամեն տեղ տարածում մեզանով» (Բ կորնթոս 2․14)։ Ոմանց համար այդ բույրը կարող է լինել տհաճ, սակայն մյուսների համար, ինչպես Պամելայի հարազատների դեպքում, Քրիստոսի բարության վկայությունը դառնում է անժխտելի ու գրավիչ։ Ինչպես շարունակում է Պողոսը. «Ոմանց համար՝ մահվան հոտ, որ դեպի մահ է տանում, իսկ ոմանց համար՝ կյանքի բույր, որ դեպի կյանք է տանում» (հ․ 16)։

Սրանք իսկապես մխիթարիչ խոսքեր են։ Աստված գործում է մեր միջոցով, և մեր պարզ վկայության շնորհիվ Նա կարող է ցանկացած մարդու հրավիրել Իր մոտ։

 

Ինչպե՞ս կարող է «Քրիստոսի բույրի» պատկերացումը ոգեշնչել մեզ ավետարանչության ծառայության մեջ։ Մեր ծանոթ հավատացյալներից ո՞վ է հատկապես օժտված այս «բույրով»։

 

Աղոթք – Տե՛ր, շնորհակալ եմ, որ մեր պարզ վկայությունն անգամ օգտագործում ես մարդկանց դեպի Քեզ բերելու համար։ Ամեն:




Աստվածաշունչը մեկ տարում      |      Եսայի 17-19, Եփեսացիներին 5.17-33