.
2025թ., Հոկտեմբերի 4

Մատթեոս 2․13-15                                                                               Շաբաթ   |   Հոկտեմբեր 4

 

 

Վե՛ր կաց, վերցրո՛ւ երեխային ու նրա մորը և փախի՛ր Եգիպտոս.․․ Մատթ․ 2․13

 

ԱՐՏԱԳԱՂԹ

 

1947 թվականին՝ Բրիտանական կայսրության փլուզումից հետո, ավելի քան տասնհինգ միլիոն մարդ գաղթեց կրոնական պատճառներով: Իրավիճակն էլ ավելի բարդացավ ջրհեղեղների և հետագա համաճարակների պատճառով: Մահացավ մեկ միլիոնից ավելի փախստական:

Մարդկության պատմության ընթացքում մարդիկ հաճախ գաղթել են՝ փնտրելով ազատություն, անվտանգություն կամ ձգտելով ավելի բարեկեցիկ կյանքի։ Աստվածաշնչում ամենահայտնի օրինակը իսրայելացիների՝ Եգիպտոսից դեպի Ավետյաց երկիր արտագաղթն է։ Հիսուսը նույնպես ապրեց թափառականի ճակատագրով։ Մանուկ հասակում Նրա ծնողները ստիպված եղան փախչել Եգիպտոս՝ պաշտպանելու Նրան մարդասպան Հերովդեսից։ Նույն կերպ, ինչպես իսրայելացիները փախան (Ելք 3․17), փարավոնից փրկվելու համար, Հովսեփին հրամայվեց վերցնել Հիսուսին և Մարիամին ու փախչել Եգիպտոս՝ փրկվելու բռնակալից (Մատթ․ 2․13, 16-18)։

Մատթեոսը գրում է, որ այս ճանապարհորդությունը կատարվել է Ովսեի մարգարեության իրականացման համար, որտեղ Աստված ասում է․ «Եգիպտոսից կանչեցի իմ որդուն» (Ովս․ 11․1)։ Դա մեզ նաև հիշեցնում է, որ Քրիստոսը գիտի մեր պայքարներն ու դժվարությունները (Եբր․ 4․15)։ Մենք ունենք Փրկիչ, Ով կրել է մեր վշտերն ու դժվարությունները։ Եկե՛ք դիմենք Նրան դժվար պահերին․ Նա միշտ լսում է մեզ և բարեխոսում մեզ համար (Եբր․ 4․14-16)։

 

Ինչպե՞ս կարող է Հիսուսի պատմությունը մխիթարություն դառնալ նրանց համար, ովքեր ստիպված են եղել գաղթել՝ ազատություն կամ անվտանգություն փնտրելու համար։ 

 

Աղոթք – Երկնայի՛ն Հայր, պաշտպանի՛ր նրանց, ովքեր ստիպված լքել են իրենց տները փրկության համար։ Ամեն:






Աստվածաշունչը մեկ տարում      |      Եսայի 20-22, Եփեսացիներին 6