.
2025թ., Հոկտեմբերի 5

Ա Կորնթացիներին 12․21-26                                                             Կիրակի   |   Հոկտեմբեր 5

 

 

Միմյանց բեռը կրե՛ք և այսպես Քրիստոսի օրենքը կատարե՛ք։ Գաղ․ 6․2

 

ՍԻՄՊԱԹԻԿ ՑԱՎ

 

Մի անգամ ես լուրջ վնասել էի մատնեմատս։ Ապաքինվելու համար մի քանի ամիս պահանջվեց։ Մինչ ես անում էի նշանակված վարժությունները, սաստիկ ցավ զգացի ճկույթիս մեջ։ «Սիմպաթիկ ցավ, - ասաց բժիշկը։ Այս երկու մատներն ունեն նույն նյարդը, ուստի եթե մեկը վնասված է, ցավը կարող է զգացվել նաև հարևան մատում»։

Պողոս Առաքյալը մարդկային մարմնի պատկերն օգտագործեց՝ Աստծո ժողովրդի միասնությունը պատկերելու համար: Դիմելով կորնթացիներին՝ նա նշեց, թե որքան կարևոր է յուրաքանչյուր անդամ ամբողջ մարմնի առողջ գործունեության համար (Ա Կորնթ. 12․21-26): Ավելին, անդամները սերտորեն կապված են միմյանց հետ: «Եվ եթե մի անդամը ցավում է, բոլոր անդամներն էլ նրա հետ ցավում են․․․» (հ․ 26): Պողոսը նույն միտքն է կրկնում նաև այլ նամակներում: «Լացողների հետ լացե՛ք», - հորդորում է նա հավատացյալներին, - «Միմյանց բեռը կրե՛ք» (Հռոմ. 12․15, Գաղ. 6․2):

Մեր մարմնի տարբեր մասերը միասին են աշխատում՝ աջակցելով և ամրապնդելով միմյանց։ Ես շնորհակալ եմ Աստծուն, որ «սիմպաթիկ ցավի» միջոցով Նա բացահայտում է մեր միասնության կարիքն Իր հոգևոր մարմնում՝ եկեղեցում։

 

Ինչպե՞ս է Աստված մեզ առաջնորդել՝ կիսելու ուրիշների ցավը:

 

Աղոթք – Տե՛ր, սովորեցրու ինձ կիսել եղբայրներիս ու քույրերիս վիշտն ու ուրախությունը, որպեսզի Քո սիրո մեջ ամրանանք որպես միասնություն։ Ամեն:






Աստվածաշունչը մեկ տարում      |      Եսայի 23-25, Փիլիպպեցիներին 1