Հովհաննես 16․31-33 Երեքշաբթի | Հոկտեմբեր 7
Աշխարհում նեղություն պիտի ունենաք, բայց քաջալերվե՛ք, որովհետև ես հաղթել եմ աշխարհին։ Հովհ․ 16․33
Ի՞ՆՉ ԿԱՆԻ ԱՍՏՎԱԾ
1940 թվականի դեկտեմբերի 29-ին Լոնդոնի վրա հարձակման ժամանակ ռումբն ընկավ Սուրբ Պողոս եկեղեցու կողքին գտնվող պահեստի վրա։ Բիդդի Չեյմբերսն իմացավ, որ ամուսնու՝ Օսվալդ Չեյմբերսի՝ այնտեղ պահվող 40 000 գրքերը, որոնք նա կազմել և խմբագրել էր, բայց ապահովագրություն չուներ, ամբողջությամբ ոչնչացվել են։ Նա դրեց թեյի բաժակը սեղանին և ասաց իր դստերը. «Ահա, Աստված օգտագործեց այս գրքերն Իր փառքի համար, բայց հիմա պետք է սպասենք ու տեսնենք՝ ինչ կանի Նա առաջիկայում»։
Գուցե Բիդդին հիշեց իր արդեն մահացած ամուսնու գրածն Առաջին աշխարհամարտի սկզբին։ Նա նշել էր, թե ինչպես Հիսուսն ուսուցանեց Իր աշակերտներին անխուսափելի դժբախտությունների մասին, որպեսզի երբ դժվարություններ գան, նրանք կարողանան դիմակայել արժանավայել կերպով։
«Աշխարհում նեղություն պիտի ունենաք, բայց քաջալերվե՛ք, որովհետև ես հաղթել եմ աշխարհին», - ասաց Տերը (Հովհ․16․33): Նա ցանկանում էր, որ աշակերտներն անսասան մնան իրենց հավատքի մեջ և դիմանան գալիք փորձություններին:
Բիդդիի՝ Աստծո հանդեպ վստահությունն օգնեց նրան դիմանալ: Հետագայում գրքերը վերատպվեցին և մինչ օրս պահպանվում են: Մենք նույնպես կարող ենք քաջալերանք և հույս գտնել Հիսուսի այն խոսքերում, որ Նա հաղթել է աշխարհին: Մենք գիտենք, որ Նա չի լքի մեզ (Հովհ․ 14․18) և կտա Իր խաղաղությունը (հ․ 27)՝ անկախ նրանից, թե ինչի ենք մենք բախվում:
Ինչպե՞ս կարող ենք պահպանել վստահությունն Աստծո հանդեպ՝ կյանքի անակնկալ կորուստների ժամանակ։
Աղոթք – Սիրելի՛ Հայր, սովորեցրո՛ւ ինձ հետևել նրանց օրինակին, ովքեր կարողանում են տեսնել Քո ձեռքն ամեն իրավիճակում, և վստահությամբ սպասել Քո հաջորդ քայլին։ Ամեն:
Աստվածաշունչը մեկ տարում | Եսայի 28-29, Փիլիպպեցիներին 3