Ժողովող 4․8-10 Երեքշաբթի | Հոկտեմբեր 14
Երկուսը մեկից լավ է, որովհետև նրանք լավ վարձ ունեն իրենց տանջանքից։ Ժող․ 4․9
ՄԻԱԲԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Յամայկայի Դանս գետի ջրվեժի վերելքը բարձրանալը հիշարժան փորձառություն է։ Ջուրն աստիճանաբար հոսում է հարթ ժայռերով ու թափվում Կարիբյան ծով։ Գագաթին հասնելու համար մարդիկ ստիպված են պայքարել ջրի հոսքի դեմ։ Ջեյ Վի անունով մի երիտասարդ վաղուց էր երազում անցնել այդ ճանապարհը, սակայն թույլ տեսողության պատճառով նրա երազանքը թվում էր անիրագործելի։
Բայց Ջեյ Վին վճռական էր տրամադրված, և նրա ընկեր Հովսիան համաձայնեց ուղեկցել նրան։ Հովսիան դարձավ Ջեյ Վինի աչքերը՝ ուղղորդելով նրան դժվարանցանելի ճանապարհով։ Իսկ Ջեյ Վին դարձավ Հովսիայի սիրտը՝ ցույց տալով նրան, թե ինչ է իրական քաջությունը։
Կյանքը որոշ չափով նման է այս դժվարին վերելքին, և մենք չպետք է այն միայնակ անցնենք։ Սողոմոն թագավորը գրում է. «Երկուսը մեկից լավ է, որովհետև նրանք լավ վարձ ունեն իրենց տանջանքից» (Ժող․ 4․9): Հովսիան և Ջեյ Վին փորձում էին անել յուրահատուկ մի բան, և դա կարող էին անել միայն միատեղ ուժերով։ Ժողովողը շարունակում է. «Եթե վայր ընկնեն, մեկն իր ընկերոջը կկանգնեցնի» (հ․ 10): Բարեբախտաբար, երիտասարդներից ոչ մեկը չընկավ։ Միասին նրանք հասան իրենց նպատակին։
Աստծո ծրագրերից մեկը մարդկանց համար այն է, որ մենք պետք է գործենք միասին: Դա հստակ արտահայտված է Ժողովող գրքում՝ Սողոմոնի կողմից, որի մասին վկայում են նաև Հովսիան և Ջեյը։ Աստծո կողմից մեզ վստահվված առաջադրանքները լավագույնս կատարվում են թիմով, որտեղ յուրաքանչյուր մարդ օգտագործում է Աստծո կողմից տրված կարողություններն ու հմտությունները Նրա փառքի համար:
Ինչու՞ է կարևոր Աստծուն ծառայել միասին, այլ ոչ թե միայնակ։
0Ինչպիսի՞ զգացողություններ ենք ունենում, երբ միավորվում եք մեր հավատակից քույրերի ու եղբայրների հետ՝ մարդկանց Տիրոջ մասին պատմելու համար:
Աղոթք – Տե՛ր, օգնի՛ր քեզ հաճելի ձևով և Քո կամքին համեմատ կատարենք գործդ երկրի վրա։ Ամեն:
Աստվածաշունչը մեկ տարում | Եսայի 43-44, Ա Թեսաղոնիկեցիներին 2