Ա Հովհաննես 1․5-10 Չորեքշաբթի | Հոկտեմբեր 15
Եթե ասենք, թե հաղորդություն ունենք նրա հետ, բայց խավարի մեջ քայլենք, ստում ենք և ճշմարտությունը չենք կատարում։ Ա Հովh․ 1․6
ՔԱՅԼԵԼՈՎ ՔՐԻՍՏՈՍԻ ԼՈՒՅՍԻ ՄԵՋ
Երկու փոքրիկ զարմուհիներս համոզեցին ինձ ընթրիքից հետո խաղալ իրենց հետ։ Նրանք անջատեցին տան բոլոր լույսերը, և մենք սկսեցինք քայլել խավարի մեջ՝ գրկախառնված և բարձր ծիծաղելով։ Աղջիկներին դուր էր գալիս վախեցնել իրենց մթությամբ, բայց, միևնույն ժամանակ, նրանք գիտեին, որ ցանկացած պահի կարող են վառել լույսը։
Վաղ քրիստոնյաներին ուղղված իր նամակում Հովհաննես առաքյալը գրում է, որ մենք կարող ենք քայլել մեկ այլ տեսակի խավարի մեջ։ Նա այս բառն օգտագործում է մեղքը նկարագրելու համար (Ա Հովհ․ 1․6): Խավարի մեջ քայլելը գիտակցված որոշում է՝ անել այնպիսի բաներ, որոնք հաճելի չեն Աստծուն։ Հովհաննես առաքյալը մեզ հիշեցնում է, որ «Աստված լույս է, և նրա մեջ խավար չկա» (հ․ 5): Ուստի, երբ հայտարարում ենք, թե մտերիմ հարաբերություններ ունենք Նրա հետ, բայց գիտակցաբար շարունակում ենք մեղք գործել, «ստում ենք և ճշմարտությունը չենք կատարում» (հ․ 6): Հիսուսը՝ աշխարհի լույսը, եկավ, որպեսզի Նրան հետևող յուրաքանչյուր ոք չմոլորվի խավարի մեջ, այլ ունենա կյանքի լույսը (Հովհ․ 8․12):
Աստծո շնորհով ապաշխարելուց հետո մեզ համար լույս ծագեց։ Մենք կրկին կարող ենք քայլել Նրա ճանապարհով՝ դեպի Նրա նպատակները։ Նա հավատարիմ է «մեր մեղքերը ներելու և մաքրելու մեզ ամեն անիրավությունի» (Ա Հովհ․ 1․9)։ Միայն Աստծուն հնազանդ կյանք ապրելով մենք կարող ենք վայելել Նրա և մյուս հավատացյալների հետ հաղորդակցության լիարժեք օրհնությունը (հ․ 7)։
Արդյո՞ք եղել է, որ հավատացյալ լինելով՝ հայտնվենք «խավարում»։ Ինչպե՞ս է դա ազդել Աստծո և այլ քրիստոնյաների հետ մեր հարաբերությունների վրա։
Աղոթք – Տե՛ր, շնորհակալ եմ Քեզ այն ներման և օրհնության համար, որ շնորհում ես ինձ։ Օգնի՛ր, որ միշտ Քո լույսի մեջ քայլեմ։ Ամեն:
Աստվածաշունչը մեկ տարում | Եսայի 45-46, Ա Թեսաղոնիկեցիներին 3