.
2025թ., Հոկտեմբերի 19

Ա Պետրոս 5․6-10                                                                             Կիրակի   |   Հոկտեմբեր 19

 

Ձեր ամբողջ հոգսը նրա վրա՛ գցեք, որովհետև նա ձեզ հոգ է տանում։ Ա Պետ․ 5․7

 

ՁԵՐ ՀՈԳՍԵՐԸ ՀԱՆՁՆԵ՛Ք ԱՍՏԾՈՒՆ

 

Երբ գրանցվելու համար մոտեցա աշխատակցին, հայտնաբերեցի, որ հեռախոսս թողել եմ տաքսի ծառայության վարորդի մեքենայում։ Հաստատման համարը պահված էր հեռախոսիս մեջ։ Ինչպե՞ս հիմա կապ հաստատել վարորդի հետ, ով ինձ հասցրել էր օդանավակայան։

Մինչ խուճապի մեջ էի, լսեցի ամուսնուս ձայնը: Պարզվեց, որ նա հետևել էր իմ հեռախոսին և հասկացել, որ այն թողել եմ մեքենայի մեջ։ Րոպեների ընթացքում նա ձեռնամուխ էր եղել խնդիրը հարթելուն: Ես միանգամից թեթևություն զգացի և սիրտս խաղաղվեց:

Աստված ցանկանում է մեզ նման խաղաղություն պարգևել Իր հետ մեր հարաբերություններում: Պետրոսը հորդորում է իր ընթերցողներին. «Ձեր ամբողջ հոգսը նրա վրա՛ գցեք, որովհետև նա ձեզ հոգ է տանում» (Ա Պետ․ 5․7): Առաքյալն ասում է, որ Աստված ցանկանում է մեր հոգսերն ու անհանգստություններն Իր վրա վերցնել: Ինչո՞ւ: Որովհետև մենք թանկ ենք Նրա համար: Եվ, իհարկե, մեզ համար ավելի լավ է վստահել Նրան, քան փորձել ամեն ինչ ինքնուրույն լուծել խուճապի և շտապողականության մեջ:

Մեր հոգսերն Աստծո վրա գցելը խոնարհության դրսևորում է։ Մենք ընդունում ենք, որ Նա շատ ավելի լավ է կարողանում լուծել մեր խնդիրները, քան մենք (հ․ 6): Չնայած բոլոր խնդիրներին ու տառապանքին՝ մենք Աստծո հոգատարության ու խնամքի ներքո ենք։

 

Ի՞նչ հարցերում առավել կարիք ունենք ապավինելու Աստծուն։ 

Ինչպիսի՞ զգացողություն է առաջանում, երբ գիտակցում ենք, որ Աստված մշտապես հոգ է տանում մեզ համար։

 

Աղոթք – Ամենակարո՛ղ Տեր, շնորհակալ եմ, որ հնարավորություն ունենք մեր հոգսերն ու անհանգստությունները հանձնել Քո հավատարիմ ու ապահով ձեռքերի մեջ։ Ամեն:





Աստվածաշունչը մեկ տարում      |      Եսայի 56-58, Բ Թեսաղոնիկեցիներին 2