.
2025թ., Հոկտեմբերի 23

Առակներ 27․17-27                                                                      Հինգշաբթի   |   Հոկտեմբեր 23

 

Երկաթը երկաթով է սրվում, և մարդն էլ սրում է իր ընկերոջ միտքը։ Առակ․ 27․17

 

ՍՐՎԱԾ ԵՐԿԱԹՈՎ

 

Լուիզան իր նոր աշխատավայրում խնդիրների էր բախվում և զղջում, որ ընդունվել էր այդ աշխատանքի։ Թվում էր, թե՛ հաճախորդները, թե՛ ոճաբանը փորձում էին նրա համբերությունը։ «Ինչո՞ւ է ամեն ինչ այսքան բարդ, - մտածում էր Լուիզան,- ինչո՞ւ այս մարդիկ չեն կարողանում համաձայնության գալ»։

Մի քանի շաբաթ անց, Առակաց գիրքը կարդալիս, նա նկատեց մի տող. «Երկաթը երկաթով է սրվում» (Առակ․ 27․17): «Երկաթը չես սրի մետաքսի նման փափուկ մի բանով», - ասաց նա հանդիպման ժամանակ, -  դրա համար պետք է ինչ-որ կարծր բան»:

Լուիզան հասկացավ, որ աշխատանքի հետ կապված դժվարությունները սովորեցնում են իրեն լինել համբերատար և խոնարհ, ինչպես նաև հնարավորություն ստացավ փորձարկել տարբեր ոճեր՝ իր մասնագիտական աճի համար։ Ի վերջո նա գիտակցեց, որ Աստված օգտագործեց այս փորձը՝ ցույց տալու իր թերություններն ու սովորեցնելու ավելի արդյունավետ համագործակցել ուրիշների հետ։

Առակաց գրքի մեծ մասը նվիրված է աստվածային իմաստությանը, բայց կարևոր է հասկանալ, որ այն ինքնաբերաբար չի գալիս։ Այն պետք է փնտրել հնազանդության և խոհեմության միջոցով (Առակ․ 3․13, 13․20, 19․20) և զտվել հալոցներում (Առակ․ 27․21), այսինքն այն՝ իրավիճակներում, որոնցում մենք պետք է դիմանանք ցավին ու վշտին։

Այնուամենայնիվ, Աստվածաշունչը հիշեցնում է, որ դժվարություններն իրենց պտուղն են տալիս։ Աստծո իմաստությունը ջանասիրաբար փնտրելով և Նրա կամքին հնազանդվելով՝ մենք գտնում ենք իրական ապահովություն, բավարարվածություն և օրհնություն (հ․ 26-27):

 

Ի՞նչ դասեր կարող ենք քաղել դժվարին իրավիճակներից, որոնցում հայտնվում ենք։ Ինչպե՞ս է Աստված օգնում մեզ աճել հոգևորապես և բարոյապես՝ Քրիստոսին նմանվելու համար։

 

Աղոթք – Երկնայի՛ն Հայր, շնորհակալ եմ ամեն օր ինձ առաջնորդելու համար: Զորացրու՛՝ փորձություններին դիմակայելու համար և խոնարհ սիրտ պարգևիր՝ սովորելու կյանքի դժվարություններից: Ամեն:





Աստվածաշունչը մեկ տարում      |      Երեմիա 1-2, Ա Տիմոթեոսին 3