.
2025թ., Հոկտեմբերի 25

Ելք 34․4-10                                                                                         Շաբաթ   |   Հոկտեմբեր 25

 

 

Տերն անցավ Մովսեսի առջևից և կանչեց. «Ես եմ Տերը, Տեր Աստվածը՝ Տեր ողորմած և գթած, համբերատար, առատ ողորմությամբ և ճշմարտությամբ»։ Ելք 34․6

 

ԵՐԲ ԱՍՏՎԱԾ ՆԵՐՈՒՄ Է

 

Չորսամյա մի տղա պատահաբար կոտրեց Իսրայելի թանգարանում ցուցադրվող բրոնզե դարի հազվագյուտ մի սափոր, անձնակազմի արձագանքն անսպասելի էր։ Պատժելու փոխարեն տղային հրավիրեցին կրկին այցելել թանգարան։ Միջադեպը մեծացրեց հանրության հետաքրքրությունը սափորի վերականգնման գործընթացի հանդեպ: Լրագրողի հետ հարցազրույցի ընթացքում Հեխթ թանգարանի ներկայացուցիչ Ռոի Շաֆիրը ժպիտով ասաց. «Գուցե այս միջադեպը փոքրիկի մեջ պատմության ու հնագիտության նկատմամբ սեր արթնացնի»։ 

Այս պատմությունը հիշեցնում է, թե ինչպես Աստված հայտնեց Իր ողորմությունն իսրայելացիներին։ Նրանք իրենց համար ոսկե հորթ պատրաստեցին և ընկան կռապաշտության մեջ (Ելք 32.1): «Երբ մոտեցավ բանակատեղիին և տեսավ հորթն ու պարողներին, Մովսեսի բարկությունը բորբոքվեց, տախտակները շպրտեց իր ձեռքից և դրանք կոտրատեց լեռան ստորոտին» (h. 19):

Աստծո հրամանով Մովսեսը կոփեց երկու քարե տախտակ. «Նա վաղ առավոտյան վեր կացավ, բարձրացավ Սինա լեռը, ինչպես որ Տերը պատվիրել էր իրեն, և իր ձեռքն առավ երկու քարե տախտակները» (Ելք 34․4): Տերն անցավ Մովսեսի առջևից և կանչեց. «Ես եմ Տերը, Տեր Աստվածը՝ Տեր ողորմած և գթած... որ ներում եմ անօրենություն, հանցանք և մեղք» (հ․ 6-7):

Անկախ մեր մեղքերի ծանրությունից կամ բնույթից՝ Աստված միշտ պատրաստ է ներում շնորհել։ Նրա սրտի խորքում անսահման փափագ կա՝ մեզ վերականգնելու և Իրեն մոտեցնելու համար։

 

Որո՞նք են այն մեղքերը, որոնք Աստված արդեն ներել է մեզ: Ինչպե՞ս է ներված լինելու գիտակցումը խորացնում մեր սիրո ու հավատքի զգացումը Նրա նկատմամբ։

 

Աղոթք – Երկնայի՛ն Հայր, երբ իմ մեղքերով վշտացնում եմ Քեզ, հիշեցրո՛ւ ինձ Քո կարեկցանքի ու ներման մասին, և առաջնորդի՛ր վերադառնալու Քո գիրկը։ Ամեն:





Աստվածաշունչը մեկ տարում      |      Երեմիա 6-8, Ա Տիմոթեոսին 5