Մատթեոս 7․24-27 Երեքշաբթի | Հոկտեմբեր 28
․․․ այն չկործանվեց, որովհետև ժայռի վրա էր հաստատված։ Մատթ․ 7․25
ԱՄՈՒՐ ՀԻՄՔ
Վերջերս իմացա մի շնորհալի երիտասարդի՝ սպորտային աստղի և բարեպաշտ քրիստոնյայի մասին, ով բացահայտ խոսում էր իր հույսի աղբյուրի մասին. «Ֆուտբոլում շատ անակնկալներ կան, բայց, վերջիվերջո, ամենակարևորն ամուր հիմքն է: Իմ հիմքը հավատքն է»:
Վերելքներ, վայրէջքներ և անսպասելի շրջադարձեր տեղի են ունենում ոչ միայն ֆուտբոլում, այլև կյանքի այլ ոլորտներում: Լեռան քարոզում Հիսուսը պատմեց երկու տների առակը, որոնցից մեկը տուժեց անձրևից, ջրհեղեղից և փոթորկից (Մատթ․ 7․24-27), իսկ «ժայռի վրա հաստատված» տունը կանգուն մնաց (հ․ 25): Այս տան կառուցողը ներկայացնում է նրան, ով լսում և հետևում է Քրիստոսի ուսմունքներին (հ․ 24):
Այո՛, կյանքում լինում են փոթորիկներ։ Հիվանդությունները, վթարները և այլ դժվարություններ կարող են մեզ շեղել ճշմարիտ ուղուց։ Բայց եթե մենք մեր կյանքը կառուցենք Քրիստոսի և Նրա ուսմունքների ապահով հիմքի վրա, ապա ամեն ինչ կփոխվի։ Երբ կյանքի փոթորիկները գալիս են, նրանք, ովքեր չեն հետևում Քրիստոսին, դառնում են խոցելի։ Բայց նրանք, ովքեր լսում են Նրա խոսքերը, գտնվում են կայուն հիմքերի վրա. «Անձրևը եկավ, գետերը հորդեցին, քամիները փչեցին և զարկեցին տանը, բայց այն չկործանվեց, որովհետև ժայռի վրա էր հաստատված» (հ․ 25)։ Այսպիսով, ամենակարևորը՝ ամուր և հուսալի հիմք ունենալն է։
Ի՞նչ գործիքներ ենք մենք օգտագործում՝ դիմակայելու կյանքի փոթորիկներին՝ հիմնվելով Հիսուսի ուսմունքի վրա։
Աղոթք – Երկնայի՛ն Հայր, ների՛ր, որ մեր կյանքը հաճախ չենք կառուցում Քո Խոսքի վրա։ Օգնի՛ր ամբողջ սրտով ապավինել Քեզ։ Ամեն:
Աստվածաշունչը մեկ տարում | Երեմիա 15-17, Բ Տիմոթեոսին 2