.
2025թ., Հոկտեմբերի 29

Հեսու 4․1-8                                                                                Չորեքշաբթի   |   Հոկտեմբեր 29

 

 

«․․․ամեն մեկդ Իսրայելի որդիների թվի համեմատ մի քա՛ր վերցրեք ձեր ուսերին, որպեսզի դա մի նշան լինի ձեր մեջ․․․»։ Հեսու 4․5-6

 

ՏԵՍԱՆԵԼԻ ՀԻՇԵՑՈՒՄ

 

Հոր հանկարծակի մահից կարճ ժամանակ անց Ահարոնը նվիրեց իր մայրիկին  շրջանակի մեջ դրված մի մեծ լուսանկար։ Լուսանկարում պատկերված էին տասնյակ իրեր, որոնք արտացոլում էին հանգուցյալ հոր կյանքը՝ հավաքածուներ, քարեր, գրքեր, արհեստներ, որոնցից յուրաքանչյուրը հատուկ նշանակություն ուներ։ Ահարոնը մի քանի օր անցկացրեց այս իրերը հավաքելու և դասավորելու համար, ապա քրոջ՝ Ռեյչելի օգնությամբ լուսանկարեց կոմպոզիցիան։ Նվերը հարգանքի տուրք էր հորը, ով, չնայած կախվածության դեմ երկարատև պայքարին, երբեք իր սիրելիներին առիթ չէր տվել կասկածելու իր սիրո վրա։ Այն նաև վկայում է Աստծո բուժիչ ուժի մասին, որը թույլ տվեց հորը հաղթահարել կախվածությունը կյանքի վերջին տասնամյակում։

Երբ Աստծո ժողովուրդը քառասուն երկար տարիներից հետո մտավ Ավետյաց երկիր, Հեսուն Իսրայելի յուրաքանչյուր ցեղից ընտրեց մեկ մարդ, և նրանք Հորդանան գետի հատակից վերցրին տասներկու քար՝ «որպես նշան» (Հեսու 4․1-6): Հեսուն այդ քարերը կանգնեցրեց Գաղգաղայում՝ որպես Աստծո զորության և հոգատարության հիշեցում (հ․19-24): Եգիպտոսից դուրս գալու ճանապարհը դժվար էր: Բայց Տերն ուղեկցեց իսրայելացիներին՝ նրանց ուղարկելով մանանա երկնքից, ջուր ժայռից և չմաշվող հագուստ (Բ Օրենք 8.4): Նա առաջնորդեց նրանց ցերեկն ամպի սյունով և գիշերը կրակի սյունով, և պաշտպանեց նրանց բազմաթիվ վտանգներից: Հեսուի կանգնեցրած քարերը վկայում էին Աստծո գործերի մասին։ Աստված այսօր էլ հրաշքներ է գործում և սքանչելի ու զորավոր գործեր անում։ 

 

Ինչպիսի՞ վկայություն կարող ենք թողնել Նրա բարի գործերի մասին։

 

Աղոթք – Երկնայի՛ն Հայր, շնորհակալ ենք այն վկայությունների համար, որոնք ցույց են տալիս Քո սերն ու հոգատարությունը մեր նկատմամբ։ Ամեն:




Աստվածաշունչը մեկ տարում      |      Երեմիա 18-19, Բ Տիմոթեոսին 3