Եփեսացիներին 6․10-13 Ուրբաթ | Հոկտեմբեր 31
Որովհետև մեր պատերազմն արյան և մարմնի դեմ չէ ․․․ այլ այս խավար աշխարհի տիրակալների դեմ։ Եփես․ 6․12
ԽԱՎԱՐԻ ԴԵՄ ՊԱՏԵՐԱԶՄ
Քաղաքը պատրաստվում էր Հելոուինի հերթական տոնակատարությանը։ Աննան մտածում էր, թե ինչպես կարող է իր եկեղեցին ազդել քաղաքի բնակիչների վրա։ Ընդհանրապես այդ օրը եկեղեցին իրակացնում էր «Լույսի տոն» անվամբ ավետարանչական ծրագիրը՝ որպես չարի պաշտամունքի այլընտրանք։ Այնուամենայնիվ, Աննան մտածում էր, թե արդյոք պետք է փորձել ինչ-որ այլ բան։ Քանի որ այդ օրը շատ մարդիկ դիմում են օկուլտիզմին և հետաքրքրվում են գերբնական երևույթներով, գուցե եկեղեցին կարողանա փոխանցել այն գաղափարը, որ Հիսուսն ավելի զորավոր է, քան բոլոր մութ ուժերը։
Այս գաղափարը հիմք ընդունելով՝ Աննան և նրա ընկերները երեխաների համար կազմակերպեցին քվեստ, որի ընթացքում մասնակիցները ճանապարհորդում էին խավարից դեպի լույս՝ զվարճալի «մարտերում» հաղթելով չար ուժերին։ Կազմակերպիչները շեշտում էին մի հերոսի գոյության մասին, ով այս ճանապարհով անցել էր իրենցից առաջ և հաղթանակ տարել բոլոր մարտերում, որպեսզի նրանք կարողանային հասնել «լույսի գոտի»։ Եվ այդ հերոսը Հիսուս Քրիստոսն է։
Աննայի մոտեցումը լավ հիշեցում է, որ ամեն օր պայքարում ենք հոգևոր խավարի դեմ։ «Որովհետև մեր պատերազմն արյան և մարմնի դեմ չէ ․․․ այլ այս խավար աշխարհի տիրակալների դեմ» (Եփես. 6․12): Այո՛, չարի ուժերն իրական են, ինչպես նաև նրանց առաջնորդը՝ սատանան (հ․ 11): Այնուամենայնիվ, մենք ունենք Աստծո զրահը, ուստի վախենալու կարիք չունենք: Մենք զորավոր ենք «Տիրոջով և նրա զորության ուժով» (հ․ 10): Քրիստոսի լույսն ավելի ուժեղ է, քան ցանկացած խավար:
Ի՞նչ ենք զգում, երբ գիտակցում ենք, որ մեր կյանքը լի է հոգևոր պայքարներով։ Ինչպե՞ս կարող ենք պահպանել մեր հավատքն ու խաղաղությունն այդ պայքարներում։
Աղոթք – Երկնայի՛ն Հայր, գոհություն եմ մատուցում Քո անսահման մեծության և զորության համար։ Օգնի՛ր ինձ, որ հաղթանակներ ունենամ միայն անվանդ փառքի համար։ Ամեն:
Աստվածաշունչը մեկ տարում | Երեմիա 22-23, Տիտոսին 1