(1936 – 2025)
Խոր վշտով հայտնում ենք, որ մահացել է Քրիստոսով մեր սիրելի եղբայր, նվիրված քրիստոնյա առաջնորդ և հավատքով ծառայակից պարոն Միհրան Ճիզմեճյանը։ Հուղարկավորթյան արարողությունը տեղի կունենա 2025 թ․ հոկտեմբերի 30-ին, հինգշաբթի օրը, ժամը` 10։00-ին, Տորոնտոյի Հայ Ավետարանական եկեղեցում:
Ավելի քան վաթսուն տարվա իր անշահախնդիր և հավատարիմ ծառայությամբ պարոն Ճիզմեճյանը մնայուն հետք է թողել անհամար մարդկանց կյանքում՝ կրթական, եկեղեցական և բարեգործական ոլորտներում իր առաջնորդությամբ՝ Միջին Արևելքից մինչև Կանադա ու Հայաստան։ Միհրան Ճիզմեճյանը դասավանդել է նաև Հայաստանում՝ Հայ Ավետարանական Աստվածաբանական ակադեմիայում՝ կրթելով տասնյակ հովիվների ու եկեղեցու ծառայողների: Նրա կյանքը լի էր նվիրվածությամբ, խոնարհությամբ և անկեղծ հավատքով՝ արտացոլելով Քրիստոսի սերը և հոգատարությունը մարդկանց հանդեպ։
Պարոն Միհրան Ճիզմեճյանը ծնվել է 1936 թ․ նոյեմբերի 28-ին, Սիրիայի Հալեպ քաղաքում։ Նախնական և միջնակարգ կրթությունը ստացել է հայրենի քաղաքում, ապա շարունակել ուսումը Լիբանանում՝ Մերձավոր Արևելքի Աստվածաբանական դպրոցում, հետո նաև Բեյրութի Ամերիկյան Համալսարանում՝ դառնալով Քրիստոնեական դաստիարակության մասնագետ։
Նախքան 1976 թվականին Կանադա տեղափոխվելը՝ նա ծառայել է որպես ուսուցիչ և հոգևոր գործիչ Սիրիայում, Կիպրոսում և Լիբանանում՝ ծառայելով եկեղեցուն և երիտասարդ սերնդին։ Տորոնտոյում նա շարունակել է իր եկեղեցական ծառայությունը՝ լինելով Տորոնտոյի Հայ Ավետարանական եկեղեցու հոգաբարձության անդամ և Կանադայի Հայ Ավետարանչական Ընկերակցության նախագահ երկար տարիներ։
1966 թվականին պարոն Ճիզմեճյանն ամուսնացել է Վարդուհի Մուշյանի հետ։ Աստված նրանց օրհնել է երկու որդիներով՝ հանգուցյալ վերապատվելի Արա Ճիզմեճյանը և Հրայրը։ Ընտանիքը եղել է հավատի, սիրո և նվիրվածության կենդանի վկայություն։
Հայաստանյայց Ավետարանական եկեղ
«Երանի այն մեռնողներին, որոնք այսուհետև Տիրոջով են ննջում։ Այո՛, Հոգին ասում է, որ իրենց տքնությունից կհանգստանան, քանի որ նրանց գործերը հետևում են նրանց»։ Հայտնություն 14.13