.
Սեմինար եվ քննարկում ՔԴ ծառայողների համար

Փետրվարի 25-ին, Բաղրամյան 18 հասցեում տեղի ունեցավ Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու (ՀԱԵ) քրիստոնեական դաստիարակության (ՔԴ) բաժնի նախաձեռնած հերթական սեմինարը, որին այս անգամ ներկա  էին ՀԱԵ հովիվները, ՔԴ պատասխանատուները, աշակերտաց և պատրաստվողների խմբերի առաջնորդները՝ մոտ 70 մասնակից: Սեմինարի նպատակն էր հստակեցնել աշակերտաց և պատրաստվողների խմբերի դերն ու կարևորությունը եկեղեցիներում: 
Սեմինարը սկսվեց պաշտամունքով, ապա Վեր. Մկրտիչ Մելքոնյանը խոսեց քրիստոնյա առաջնորդի մասին՝ անդրադառնալով հետևյալ հարցերին՝ ո՞վ եմ ես, ի՞նչ եմ անում, ինչու՞ եմ անում:  
 Այնուհետև, սեմինարի մասնակիցները ՔԴ տնօրեն Վեր. Ավետիք Խաչատրյանի հետ քննարկեցին աշակերտներ և ծառայողներ պատրաստող խմբերում միասնական ծրագրի անցնելու հարցը: ՔԴ աշխատակիցներ Անահիտ Սիմոնյանը և Շուշան Ենգիբարյանը ներկայացրին աշակերտաց և պատրաստվողների խմբերի առաջիկա դասաշարերի նպատակն ու կառուցվածքը: 
Սեմինարի ավարտին մասնակիցները դիտեցին Վեր. Արեն Պալապանյանի վիդեոդասախոսությունը «Աստվածաշնչի անսխալականության» մասին: 

Լիլիթ Անտոնյան
ՀԱԵ ՔԴ աշխատակից

 

Նախորդ
...
X