Գործք Առաքելոց 7․59 - 8․8 Կիրակի | Նոյեմբեր 2
Եվ այդ քաղաքում մեծ ուրախություն եղավ։ Գործք․ 8․8
ՀԱԼԱԾԱՆՔԻ ՊԱՐԱԴՈՔՍԸ
Գործք Առաքելոց գրքում Ղուկասը նկարագրում է մի արտասովոր բան. Ստեփանոսի նահատակությունից հետո մյուս հավատացյալները ցրվում են ամբողջ երկրով մեկ և քարոզում Ավետարանը։ Արդյունքում՝ ողբերգությունը վերածվում է հաղթանակի. «Եվ այդ քաղաքում մեծ ուրախություն եղավ» (Գործք 8.8):
Հենց սա է Քրիստոսի անվան համար հալածվելու պարդոքսը։
Նմանատիպ ապրումներ ունեցավ նաև հովիվ Քրիստո Կուլիչևը։ 1980-ականներին նրան ձերբակալեցին Ավետարանը քարոզելու համար և բանտ նետեցին։ Այնտեղ, չնայած ամեն ինչի, նա շարունակեց համարձակորեն տարածել Քրիստոսի Բարի լուրը։ Ութ ամիս անց ազատ արձակվելով՝ նա ասաց. «Իմ ծառայությունը բանտում ավելի արդյունավետ էր, քան եկեղեցում։ Ես այնտեղ Աստծուն ավելի լավ ծառայեցի, քան կծառայեի, եթե ազատության մեջ մնայի»։
Սկզբում հալածանք, ապա ուրախություն, ճիշտ ինչպես վաղ քրիստոնյաների դեպքում։ Երբ «Երուսաղեմի եկեղեցու դեմ մեծ հալածանք եղավ ... ցրվածները շրջում էին՝ Աստծու Խոսքն ավետարանելով» (հ․ 1, 4)։ Արդյունքում մեծ ուրախություն տիրեց Սամարիայի քաղաքներից մեկում (հ․ 8)։
Թշնամական ուժերը հաճախ են բախվում աստվածաշնչյան ճշմարտությանը, մասնավորապես Ավետարանին, սակայն դա հանձնվելու պատճառ չպիտի հանդիսանա: Երբ եկեղեցին բախվում է նման դժվարությունների, Աստված առավել հզոր կերպով է գործում: Պետրոսը մեզ սովորեցեց տարօրինակ չհամարել այրող նեղությունը (Ա Պետ. 4․12): Եթե դրանք տեղի են ունենում, ապա «երանելի եք, որովհետև փառքի և Աստծու Հոգին հանգչում է ձեզ վրա» (հ․ 14): Տերն ունի զորություն՝ հալածանքները վերածելու մեծ ուրախության:
Ինչպե՞ս են դժվարությունները ստեղծում հնարավորություններ՝ հաղորդելու Աստծո Խոսքն ուրիշներին:
Աղոթք – Տե՛ր, օգնի՛ր ինձ միշտ հավատարիմ մնալ Քեզ ու Քո Խոսքին։ Ամեն:
Աստվածաշունչը մեկ տարում | Երեմիա 27-29, Տիտոսին 3