.
2025թ., Նոյեմբերի 5

Մատթեոս 18.1-5                                                                            Չորեքշաբթի   |   Նոյեմբեր 5

 

 

«Ճշմարիտ եմ ասում ձեզ. եթե դարձի չգաք ու երեխաների նման չլինեք, երկնքի արքայություն չեք մտնի»։ Մատթ. 18.3

 

ՎԵՐԱԴԱՐՁ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ

 

Էդվինը, Աստվածաշունչը մալայերեն թարգմանելիս, հիացմունքով էր լցվում այն ամենի հանդեպ, ինչ Աստված խոսում էր իր սրտի հետ դրա միջոցով։ Առանձնապես նրան ներշնչում էր այն գիտակցումը, որ Աստված ցանկանում է լինել Իր ժողովրդին սիրող և հոգատար Հայրը։

«Մատթեոս 18․3-ն իմ սիրելի համարն է», - ոգևորությամբ ասում է Էդվինը։ «Ես այն անընդհատ կարդում եմ... Մենք պետք է դառնանք երեխաների նման։ Վստահենք մեր Երկնային Հոր խնամքին և պաշտպանությանը»։

Այս համարում Հիսուսը պատասխանում է աշակերտների հարցին՝ «Ո՞վ է ավելի մեծ երկնքի արքայության մեջ» (հ․ 1): Նա ուղղում է նրանց ուշադրությունը մեծ լինելու ցանկությունից դեպի երեխաներին նմանվելու գաղափարը. «Ճշմարիտ եմ ասում ձեզ. եթե դարձի չգաք ու երեխաների նման չլինեք, երկնքի արքայություն չեք մտնի» (հ․ 3): Քրիստոսի արքայության դռները լայն բաց են բոլորի համար, բայց, ինչպես ասում է Էդվինը, մենք պետք է «կամավոր կերպով մտնենք երեխաների կարգավիճակի մեջ և սկսենք Աստծուն ընկալել որպես Հայր»:

Ինչպես երեխաները ծնողների մոտ են գնում՝ անկաշկանդ, ուրախությամբ և սպասումով՝ պատրաստ ստանալու, ոչ թե տալու, այնպես էլ մենք պիտի մտնենք Աստծո զարմանալի ներկայության մեջ։

«Արդ, ով իր անձը խոնարհեցնի, ինչպես այս երեխան է, նա՛ է ավելի մեծը երկնքի արքայության մեջ», – ասում է Հիսուսը (հ․ 4): Երբ մենք Նրա մոտ ենք գալիս՝ մեր սեփական արժանիքների վրա հույս չդնելով, Նա մեզ ողողում է Իր առատությամբ։

Որքա՜ն հրաշալի և զարմանալի է, որ Աստված Իրեն մեր Հայրը կոչեց։

 

Ե՞րբ ենք վերջին անգամ կանգ առել ու մտածել Աստծո կանչի և Նրա հետ ունեցած մտերմության մասին։ 

 

Աղոթք – Երկնայի՛ն Հայր, շնորհակալ եմ, որ ինձ ընդգրկեցիր Քո զավակների շարքում։ Շնորհակալ եմ բոլոր այն արտոնությունների համար, որոնք բխում են այդ պարգևից։ Ամեն:

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Երեմիա 34-36, Եբրայեցիներին 2