Թվեր 27․1-7 Ուրբաթ | Նոյեմբեր 7
Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. «Ճիշտ են ասում Սալպաադի աղջիկները. անպատճառ նրանց կալվածք կտաս․․․: Թվեր 27․6-7
ՀԱՄԱՏԵՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՔՐԻՍՏՈՍԻ ՄԵՋ
«Անկախ նրանից, թե որտեղ եք գտնվում կամ ինչի միջով եք անցնում, օգտագործե՛ք այն, ինչ ունեք և առավելագույնս օգտվեք դրանից», - հեռուստատեսային հարցազրույցի ժամանակ ասաց մի երիտասարդ կին: Նրա խոսքերը ոգեշնչեցին ինձ և սկսեցի ավելի ուշադիր լսել նրա պատմությունը: Պարզվեց, որ նա իր հինգ քույրերի հետ սովորում էր բուժքույր դառնալու համար: Նրանք մի ժամանակ անտուն էին, բազմաթիվ դժվարություններ էին կրել, բայց միասին ձգտում էին ընդհանուր նպատակի: Երբ պատմությունը հեռարձակվեց, վեցն էլ ավարտում էին իրենց բուժքույրական ծրագիրը տեղական համալսարանում:
Թվեր գիրքը պատմում է քույրերի մեկ այլ խմբի մասին, ովքեր միասին աշխատում էին ընդհանուր նպատակի համար: Սալպաադի հինգ դուստրերը խնդրեցին Մովսեսին. «Մեր հայրը մեռավ ... առանց որդիներ ունենալու ... Մեզ կալվա՛ծք տվեք մեր հոր եղբայրների մեջ» (Թվեր 27․3-4): Մինչ այդ՝ օրենքի համաձայն, կարող էին ժառանգել միայն որդիները։ Տերը պատասխանեց քույրերի խնդրանքին հեղափոխական հայտարարությամբ. «Ճիշտ են ասում Սալպաադի աղջիկները. անպատճառ նրանց կալվածք կտաս» (հ․ 7):
Հինգ քույրերը համախմբվեցին՝ Աստծուց ողորմություն խնդրելու համար։ Եվ Նա տվեց նրանց այն, ինչի կարիքն ունեին։ Մեզ՝ քրիստոնյաներիս, միշտ չէ, որ հեշտ է միասին ծառայել։ Սակայն, եթե փնտրենք Աստծո իմաստությունն ու առաջնորդությունը, Նա կօգնի մեզ միասին գործել՝ որպես մեկ մարմին Քրիստոսի մեջ։
Ինչպե՞ս կարող ենք ավելի արդյունավետ ծառայել այլ հավատացյալների հետ:
Ի՞նչն է մեզ խթանում՝ մեկս մյուսի հետ համախմբված ծառայության ճանապարհին:
Աղոթք – Տե՛ր, առաջնորդի՛ր ինձ, որպեսզի կարողանամ համագործակցել հավատակից քույրերիս ու եղբայներիս հետ և նրանց հետ միասին ծառայել Քո փառքի համար։ Ամեն:
Աստվածաշունչը մեկ տարում | Երեմիա 40-42, Եբրայեցիներին 4