.
2025թ., Նոյեմբերի 8

Սաղմոսներ 145․1-13                                                                              Շաբաթ   |   Նոյեմբեր 8

 

 

Ամեն օր պիտի օրհնեմ Քեզ և Քո անունը պիտի գովեմ հավիտյանս հավիտենից։  

Սաղ․ 145․2

 

ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԳՈՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Մի ամառային օր՝ երկար ճամփորդության ժամանակ, մենք կանգ առանք հանգստի գոտում։ Ներսում մի երիտասարդ լվանում էր հատակը և երգում մի հայտնի փառաբանության երգ՝ վերնագրված «Արդյո՞ք կյանքը հոսում է խաղաղ, ինչպես գետը»: Ես չկարողացա զսպել ինձ, և երբ նա երգեց կրկներգի առաջին տողը՝ «Դու ինձ հետ ես», կրկնեցի նրա հետևից։ Երկրորդ տողին՝ «Այո՛, Տե՛ր», կրկին արձագանքեցի։ Ապա արդեն միասին երգեցինք վերջին տողը՝ «Քո գրկում եմ հանգստանում»։ Լայն ժպտալով՝ նա մեկնեց ձեռքը դեպի ինձ և ասաց. «Փառք Աստծուն»։ Երբ ես վերադարձա մեքենայի մոտ, սիրտս լի էր ուրախությամբ։

Կան բազմաթիվ պատճառներ Աստծուն գովաբանելու համար՝ Նրա բարությունը, արդարությունը, կարեկցանքը, խոստումները, նախախնամությունը և պաշտպանությունը։ Սաղմոս 145-ն այն բազմաթիվ օրհնության Սաղմոսներից մեկն է, որը կոչ է անում մեզ անընդհատ գովաբանել Արարչին։ «Ամեն օր պիտի օրհնեմ Քեզ», - գրում է Դավիթը (Սաղ․ 145․2)։ Շատերը գովաբանում են Աստծուն՝ նվագելով որևէ երաժշտական գործիք, ուրիշները՝ սաղմոսներով, օրհնություններով ու հոգևոր երգերով (Կող․ 3․16)։ Ոմանք գովաբանում են Նրան «թմբուկով և պարով» (Սաղ․ 151․4)։ Կարևորն այն է, որ գովաբանությունը գալիս է երախտագիտությամբ լի սրտերից։

Մենք ստեղծվել ենք Աստծուն գովաբանելու համար։ Եվ հենց Նրա զոհաբերական սիրո շնորհիվ մենք կարող ենք վստահորեն ասել՝ «Քո ձեռքերում ես հանգստանում եմ»։

 

Ի՞նչ սովորություններ կամ գործողություններ կարող են օգնել մեզ մշտապես շնորհակալ և գոհունակ լինել Աստծո հանդեպ։

 

Աղոթք – Երկնայի՛ն Հայր, ուզում եմ, որ իմ կյանքի ամեն մի օրը լեցուն լինի Քեզ ուղղված գովաբանությամբ՝ Քո անվան փառքի համար։ Ամեն:




Աստվածաշունչը մեկ տարում      |      Երեմիա 43-45, Եբրայեցիներին 5