Առակներ 31․24-31 Երկուշաբթի | Նոյեմբեր 10
Սուտ է վայելչությունը, և ունայն՝ գեղեցկությունը. այն կինը, որ երկյուղում է Տիրոջից, կգովաբանվի։ Առակ․ 31․30
ԱՍՏԾՈ ԵՐԿՅՈՒՂԱԾՈՒԹՅԱՄԲ ԼՑՎԱԾ ԿԻՆ
Ռոզիի ծննդյան տոնակատարությունն անմոռանալի էր. համեղ ուտեստներ, սեղանի շուրջ ուրախ զրույցներ, գեղեցիկ զարդարված տորթ, որի վրա գրված էր նրա առաջին թոռան անունը։ Սակայն այս բոլոր հաճելի երևույթները խամրում էին այն բանի համեմատ, թե ինչպես էին նրա երկու որդիները պատվում մորը։ Չնայած Ռոզիի ամուսնությունը երկար չտևեց, այնուամենայնիվ, նա դարձավ հրաշալի մայր, ով ամեն ինչ անում էր իր որդիների համար։ Կրտսեր որդու խոսքերը լավագույնս արտացոլեցին այն, թե ինպես էին նրանք տեսնում և ընկալում իրենց մորը. «Նա մի կին է, ով երկյուղ ունի Տիրոջից»։
Առակների գիրքը ցույց է տալիս, թե ինչպես է աստվածային իմաստությունը դրսևորվում ընտանեկան կյանքում (Առակ․ 31․10-31): Տիրոջ երկյուղը (հ․ 30), այսինքն՝ Աստծո հանդեպ խոնարհ երկյուղածությունը, օգնում է մեզ լինել հավատարիմ (հ․ 11-12), աշխատասեր և խնայող (հ․ 13-19): Եվ չնայած այս գլխում իմաստուն կինն իր ընտանիքը դնում է առաջին տեղում (հ․ 21-28), այնուամենայնիվ, դա չի նշանակում, որ նա բացառապես զբաղված է միայն դրանով: Աղքատներին օգնելը նույնպես կարևոր դեր է խաղում նրա կյանքում (հ․ 20):
Ինչպես Ռոզիի դեպքում, այնպես էլ մյուս աստվածավախ կանանց կյանքն աննկատ չի մնում (հ․ 28): Զարմանալի չէ, որ նրանց սիրելիները բարյացակամորեն են խոսում նրանց մասին:
Ո՞վ է մեզ ոգեշնչում ապրել Աստծո հանդեպ խոնարհ երկյուղածությամբ։
Ինչպե՞ս ենք փնտրում Աստծուն և Նրա իմաստությունը։
Աղոթք – Երկնայի՛ն Հայր, քաջություն շնորհի՛ր՝ քայլելու Քրիստոսի հետքերով՝ սիրով և Քո հանդեպ երկյուղածությամբ։ Ամեն:
Աստվածաշունչը մեկ տարում | Երեմիա 48-49, Եբրայեցիներին 7