Հովհաննես 20․18-20, 30-31 Երեքշաբթի | Նոյեմբեր 11
Աշակերտներն ուրախացան, որ Տիրոջը տեսան։ Հովհ․ 20․20
ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓԱՅԼԱՏԱԿՈՒՄՆԵՐ
1941 թվականի ձմռան սկիզբն էր։ Կիրակնօրյա պաշտամունքից հետո մի տարեց մարդ մնաց եկեղեցում, մինչ նրա դուստրերն ու որդիները, որոնց թվում էր նաև ապագա հայրս, ավարտեին ծառայությունը և միասին տուն վերադառնային։ Երբ նա նրանց հետևից բարձրանում էր ձյունածածկ բլուրով, աչքերից արցունքներ էին հոսում, քանի որ նոր էր տեղեկացել, որ պատերազմ է սկսվել և իր որդիները պետք է մեկնեին առաջնագիծ։ Հայրս միշտ մանրամասն հիշում էր այս դեպքը։
Գիտնականները այս երևույթն անվանում են «հիշողությունների փայլատակումներ», երբ հիշում ենք կյանքի որևէ հիշարժան պահ, օրինակ՝ այն օրը, երբ կորցրինք մեր սիրելի մարդուն կամ որևէ ուրախալի իրադարձություն։
Իսկ ի՞նչ վառ հիշողություններ ունեին Քրիստոսի աշակերտները։ Նրանք ականատես եղան բազմաթիվ հրաշքների, բայց հետո տեղի ունեցավ անսպասելին՝ Աստծո Որդին ձերբակալվեց, խաչվեց և հարություն առավ։ Մարիամ Մագդաղենացին աշակերտներին ասաց, որ «ինքը տեսել է Տիրոջը» (Հովհ․ 20․18)։ Սակայն նրանք չէին կարողանում հավատալ այս լուրին (Ղուկ. 24.11), մինչև Հիսուսն Ինքը չեկավ և կանգնեց նրանց մեջ (Հովհ. 20.19)։ Եվ այդ ժամանակ «աշակերտներն ուրախացան» (հ. 20)։
Հովհաննեսը նկարագրել է այդ պահերից մի քանիսը, ապա ավելացրել. «Բայց սրանք գրվեցին, որպեսզի հավատաք, որ Հիսուսն է Քրիստոսը՝ Աստծու Որդին, և որպեսզի հավատաք ու նրա անունով հավիտենական կյանք ունենաք» (h. 31):
Ի՞նչ հիշողությունների փայլատակումներ ունենք մենք։ Ո՞րն է մեր կյանքի ամենակարևոր հոգևոր որոշումը։
Աղոթք – Երկնայի՛ն Հայր, շնորհակալ եմ, որ բոլոր մեծ ու փոքր բաներում Դու միշտ մեզ հետ ես։ Շնորհակալ եմ պատմության մեծագույն իրադարձության՝ Քո Որդու հարության համար։ Ամեն:
Աստվածաշունչը մեկ տարում | Երեմիա 50, Եբրայեցիներին 8