.
2025թ., Նոյեմբերի 12

Ա Պետրոս 1․3-9, 13                                                                     Չորեքշաբթի   |   Նոյեմբեր 12

 

 

Օրհնյալ է Աստված ․․․ որ իր առատ ողորմությամբ մեզ վերստին ծնեց կենդանի հույսի համար՝ մեռելներից Հիսուս Քրիստոսի հարությամբ։ Ա Պետ․ 1․3

 

ԿԵՂԾ ՀՐԱՊՈՒՐԱՆՔ

 

Երբ դեռահաս էի, տատիկս ամեն աշուն խանութից ստանում էր Սուրբ Ծննդյան ամսագրեր։ Ես այն տուն էի տանում և ժամերով աչք չէի կտրում հրապուրիչ պատկերներից՝ լցված մանկական հիացմունքով ու երազանքներով։

Այսօր այդ պատկերներն ամեն օր հայտնվում են մեր սմարթֆոններում՝ մեր հույսերի ու երազանքների վառ արտացոլումը՝ ստեղծված հատուկ մեզ համար։ Սոցիալական ցանցերը հատուկ ալգորիթմներով ձևավորում են մեր ցանկություններին ու երազանքներին համապատասխան լրահոսեր, որտեղ հեշտությամբ խորասուզվում ենք երկար ժամանակով։ Մասնագետներն այս երևույթ անվանում են այսպես ասած «երազների սքրոլինգ»՝ բառացիորեն երազների միջով ցանկալի իրերի պատկերների պտտում։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ շատերն օրական երկու և ավելի ժամ կարող են անցկացնել այդ լրահոսերում։ Հրապուրիչ պատկերները կարծես համոզում են, որ եթե ձեռք բերենք դրանք, մեր կյանքը կբարելավվի և երջանիկ կլինենք։

Աստվածաշունչը, ընդհակառակը, կոչ է անում մեզ հրաժարվել երկրային բաների հանդեպ կախվածությունից։ Պետրոսը հիշեցնում է հավատացյալներին, որ Աստված նրանց վերստին ծնեց կենդանի հույսի համար, այն անեղծ, անարատ ու անթառամ ժառանգության համար» (Ա Պետ․ 1․3-4)։ Առաքյալը երկրային ցանկություններին հակադրում է այն, ինչն իսկապես կբավարարի մեզ՝ Աստծո շնորհը։ Նա գրում է. «Հույսը լիովին դրե՛ք շնորհի վրա, որ ձեզ տրվելու է Հիսուս Քրիստոսի հայտնության ժամանակ» (հ. 13)։

Այո՛, ես էլ շատերի նման հաճախ խորասուզվում եմ սոցիալական ցանցերում։ Բայց Աստծուց խնդրում եմ օգնել ինձ ձգտել կենդանի հույսին և ուղղել բոլոր ցանկություններս դեպի Նա։

 

Ի՞նչ ենք իրականում փնտրում սոցիալական ցանցերում։ 

 

Աղոթք – Երկնայի՛ն Հայր, աշխարհը խոստանում է ինձ լիարժեքություն տալ, բայց ես գիտեմ, որ միայն Քո հանդեպ ունեցած հույսը երբեք չի հիասթափեցնի։ Ամեն:




Աստվածաշունչը մեկ տարում      |      Երեմիա 51-52, Եբրայեցիներին 9