Սաղմոսներ 6․ 4-10 Չորեքշաբթի | Նոյեմբեր 19
Տերը լսեց իմ աղաչանքը. Տերն ընդունում է իմ աղոթքը։ Սաղ․ 6․9
ՊԱՐԶԱՊԵՍ ԱՂՈԹԵՔ
Ֆրիլանս նախագիծը չստացվեց։ Հաճախորդները կարծես անհնարինն էին պահանջում։ Ես հիասթափված էի և աշխատանքս անիմաստ էի համարում։ Ցանկություն ունեի ամեն ինչ թողնել, սակայն դա կնշանակեր, որ ոչ միայն վարձատրություն չէի ստանա, այլև չէին դիմի ինձ։ Հանկարծ մտքիս մեջ մի հարց ծագեց․ «Արդյոք դու աղոթու՞մ ես դրա համար»։
Այդ պահին հասկացա, որ բաց եմ թողել ամենակարևորը՝ Աստծուց օգնություն խնդրելը։ Անմիջապես սկսեցի աղոթել և խաղաղվեցի։ Իրականում ոչինչ չփոխվեց, նախագիծը շարունակում էր մարտահրավերներով լի մնալ, բայց սիրտս խաղաղվեց։ Որոշեցի պարզապես անել այն, ինչ կարող եմ, իսկ մնացածը թողնել Աստծուն։
Հնարավոր է՝ Դավիթը նույնն էր զգում, երբ իր վախերն ու անհանգստությունները վստահում էր իր Արարչին։ 6-րդ Սաղմոսում նա պատմում է իր հիվանդության և թշնամիների խորամանկությունների մասին (Սաղ․ 6․3,7): Սակայն Դավիթը դիմում է Աստծուն օգնության համար և խաղաղություն է գտնում. «Տերը լսեց իմ աղաչանքը. Տերն ընդունում է իմ աղոթքը» (հ․10):
Ներքին խաղաղությունը եկավ այն հույսի հետ, որ Աստված Իր ժամանակին կուղարկի փրկություն (հ․ 11): Աղոթքը հոգեբանական հնարք չէ մարդու բարեկեցությունը բարելավելու համար, այլ անմիջական կապ է ամենատես և ամենակարող Աստծո հետ, Ով լսում և պատասխանում է: Եթե տխուր և ընկճված ենք զգում մեզ, պարզապես կարող ենք աղոթել:
Ի՞նչ խնդիրներ կամ մտահոգություններ են մեզ անհանգստացնում։
Ինչպե՞ս կարող ենք սովորել ամեն ինչ առաջին հերթին վստահել Աստծուն և Իրեն հանձնել մեր հոգսերը։
Աղոթք – Տե՛ր, շնորհակալ եմ, որ լսում ես իմ աղոթքները։ Գիտեմ, որ կարող եմ վստահությամբ հանձնել իմ մտահոգությունները Քո զորավոր և ապահով ձեռքերի մեջ։ Ամեն:
Աստվածաշունչը մեկ տարում | Եզեկիել 11-13, Հակոբոս 1