.
2025թ., Նոյեմբերի 21

Սաղմոսներ 121                                                                                    Ուրբաթ   |   Նոյեմբեր 21

 

 

Նա չի թողնի, որ քո ոտքը սահի. քո պահապանը չի քնի։ Սաղ․ 121․3

 

ՏԵՐԸ ՊԱՀՊԱՆՈՒՄ Է

 

Ինդոնեզիայում թռիչքի ժամանակ մի հետաքրքիր դեպք պատահեց: Երբ օդանավը հասավ թռիչքի անհրաժեշտ բարձրությանը, հրամանատարը թույլտվություն խնդրեց մի փոքր հանգստանալու համար։  Սակայն, երբ արթնացավ, նկատեց, որ երկրորդ օդաչուն նույնպես քնած է։ Մոտ կես ժամ ինքնաթիռը թռչում էր ինքնուրույն՝ 11,000 մետր բարձրության վրա՝ տեղափոխելով 150 ուղևոր։ Թեև օդանավը շեղվել էր իր ընթացքից, բարեբախտաբար, ամեն ինչ բարեհաջող ավարտվեց։

Օդաչուները նույնպես մարդիկ են և կարող են քնելու ցանկություն ունենալ թռիչքի ընթացքում, բայց կարող ենք վստահ լինել, որ Աստված միշտ արթուն է։

Ահա հենց այսպիսի մխիթարություն է փոխանցում Սաղմոս 121-ը։ Սաղմոսերգուն հիշեցնում է, որ Աստված ամենագետ է. Նա գիտի ամեն բան մեր կյանքի վերաբերյալ։ Նա ամենուր ներկա է, այսինքն՝ միշտ մեր կողքին, և ամենակարող է, ուստի կարող է պաշտպանել մեզ ամեն վտանգից։ Սաղմոսերգուն հայտարարում է, որ մեր օգնությունը գալիս է Տիրոջից (հ․ 2)։ Նա է մեր պահապանն ու հովանին (հ․ 5)։ Նա կպահպանի մեզ ամեն չարից և կփրկի մեր անձը (հ․ 7)։

Աստված երբեք չի հոգնում։ «Նա չի թողնի, որ քո ոտքը սահի. քո պահապանը չի քնի» (հ․3): Այս ամենից հեղինակը եզրակացնում է. «Տերը պիտի պահպանի քո երթուդարձը՝ այսուհետև մինչև հավիտյան» (հ․ 8):

Երբ մեզ թվում է, թե Աստված մոռացել է մեզ, հիշենք՝ Նա մշտապես արթուն է և չի թողնում ղեկը։

 

Ինչո՞ւ է երբեմն թվում, թե Աստված մոռացել է մեզ։ Ինչպե՞ս է մեզ մխիթարում այն գիտակցումը, որ Նա միշտ զգոն է և տեղյակ մեր կյանքի մասին։

 

Աղոթք – Ամենակարո՛ղ Աստված, շնորհակալ եմ, որ միշտ պահպանում ես մեր կյանքը։ Ամեն:







Աստվածաշունչը մեկ տարում      |      Եզեկիել 16-17, Հակոբոս 3