.
2025թ., Նոյեմբերի 22

Հովհաննես 12․1-8                                                                                 Շաբաթ   |   Նոյեմբեր 22

 

 

Արդ Մարիամը մեկ լիտր նարդոսի ազնիվ, թանկարժեք յուղ վերցրեց, օծեց Հիսուսի ոտքերը և իր մազերով սրբեց նրա ոտքերը։ Եվ տունը լցվեց յուղի բուրմունքով։ Հովհ․ 12․3 

 

ԳԱՆՁ

 

Հայրս առաջին անգամ մայրիկիս տեսավ Լոնդոնում կայացած մի երեկույթի ժամանակ։ Հետո նա գաղտագողի միացավ երկրորդ երեկույթին և կազմակերպեց երրորդը՝ միայն թե կարողանար կրկին տեսնել նրան։ Վերջապես, նա մայրիկիս հրավիրեց զբոսանքի իր հին Rover սեդանով, որը հայրիկիս թանկարժեք գանձն էր։

Նրանք սիրահարվեցին, բայց հետո խնդիր առաջացավ։ Մայրիկս պլանավորում էր տեղափոխվել Պերու և դառնալ միսիոներ։ Հայրիկս նրան իր մեքենայով տարավ օդանավակայան, և հինգ ամիս անց ինքը ևս հայտնվեց Պերուում և ամուսնության առաջարկ արեց։ Բայց այս պատմության մեջ ամենակարևորն այն է, որ նա վաճառեց իր սիրելի Rover-ը՝ ինքնաթիռի տոմս գնելու համար։

Եթե ​​մի պահ հայտնվեինք աստվածաշնչյան ժամանակաշրջանում և հարցնեինք Մարիամին՝ Մարթայի և Ղազարոսի քրոջը, թե ինչն է նա ամենից շատ գնահատում, նա երևի ցույց կտար թանկարժեք յուղի մի տարա (Հովհ․ 12․3): Եվ եթե ներկա լինեինք այն ընթրիքին, որը նա և Մարթան կազմակերպեցին Հիսուսի համար (հ․ 2) և տեսնեինք, թե ինչպես է նա այդ յուղով օծում Հիսուսի ոտքերը, կհասկանայիք, թե որքան մեծ նշանակություն ուներ Տերը նրա համար: Նրա աչքերում Նա բոլոր գանձերից ավելի թանկ էր:

Մորս համար հայրիկի արարքը նշան էր այն բանի, թե որքան էր նա գնահատում իրեն։ Նույնն էր նաև Մարիամի պարագայում։ Սակայն նրա արարքն ուներ ավելի խոր իմաստ. նա պատրաստեց Հիսուսի մարմինը թաղման համար (հ. 7): Նման օրինակով, երբ մենք Աստծո համար զոհաբերում ենք այն, ինչ մեզ համար ամենասիրելին է, մասնակցում ենք Նրա փրկագնման գործին՝ արտացոլելով Նրա մեծ զոհաբերությունը մեզ համար։

 

Ի՞նչ թանկարժեք գանձից ենք պատրաստ հրաժարվել այսօր հանուն Քրիստոսի։  

 

Աղոթք – Սիրելի՛ Տեր, Դու ավելի արժեքավոր ես, քան այն ամենը, ինչ ունեմ այս երկրի վրա։ Ամեն:




Աստվածաշունչը մեկ տարում      |      Եզեկիել 18-19, Հակոբոս 4