.
2025թ., Նոյեմբերի 23

Մարկոս 5. 1-6, 12-13, 18-20                                                                Կիրակի   |   Նոյեմբեր 23

 

 

Բայց Հիսուսը ․․․ նրան ասաց. «Գնա՛ քո տուն, քո ընտանիքի մոտ ու նրանց պատմի՛ր, թե Տերը քեզ ինչե՛ր արեց ու քեզ ինչպե՛ս ողորմեց»։ Մատթ․ 5․19

 

ՄԵՐ ԱՐԺԵՔԸ ՔՐԻՍՏՈՍԻ ՄԵՋ Է

 

Քսանութամյա Մորիսը, ով թմրամոլ էր և կախվածություն ուներ ալկոհոլից, բանտարկվեց գողության համար։ Դատավճիռ կայացնելիս դատավորն ասաց, որ նա ուղղակի վատնում է իր կյանքը։ Մորիսն, ի պատասխան, տխուր գլխով արեց։ Պատիժը կրելու ընթացքում նա տեսավ լրագրողական մրցույթի մի գովազդ։ Դա հետաքրքրեց նրան, և Մորիսը գրանցվեց մոտակա համալսարանի հեռակա բաժնում։ Նա վայելում էր լրատվական աշխատանքները։ Ազատ արձակվելուց հետո նա ստացավ լրագրության մագիստրոսի աստիճան և հաջողակ կարիերա սկսեց The New York Times ընկերությունում։

Մարկոսի ավետարանում նկարագրված դիվահարի կյանքը նույնպես, կարծես, ապարդյուն էր անցել։  «Նա բնակվում էր գերեզմանոցում: Շատ անգամ էին նրան ոտնակապերով ու շղթաներով կապել, բայց նա շղթաները կոտրել էր, ոտնակապերը՝ փշրել։ Ոչ ոք չէր կարողանում նրան զսպել։ Գիշեր ու ցերեկ շարունակ նա գերեզմանոցում և սարերում աղաղակում էր ու ինքն իրեն քարերով ծեծում» (Մարկ․ 5․3-5)։ Բայց Հիսուսին հանդիպելուց հետո նա բժշկվեց և նրա կյանքը մեկընդմիշտ փոխվեց։ Քաղաքի բնակիչները զարմացան՝ տեսնելով նախկին դիվահարին «նստած, հագնված ու խելքը գլուխը եկած» (հ․ 15): Նա աղաչում էր Հիսուսին, որ Նրա հետ նավ նստի, բայց Հիսուսը պատասխանեց «Գնա՛ քո տուն, քո ընտանիքի մոտ ու նրանց պատմի՛ր, թե Տերը քեզ ինչե՛ր արեց ու քեզ ինչպե՛ս ողորմեց» (հ․ 19):

Նա նույն առաքելությունը վստահել է նաև մեզ։ Եկե՛ք ուրիշներին պատմենք Քրիստոսի մասին։ Նրա հետ ոչ մի կյանք չի վատնվի։

 

Ինչի՞ց փրկեց մեզ Քրիստոսը։ Որտե՞ղ կլինեինք մենք այսօր առանց Նրա։

 

Աղոթք – Երկնայի՛ն Հայր, շնորհակալ եմ այն անչափելի արժեքի համար, որը գտել եմ Քո մեջ։

 Ամեն:






Աստվածաշունչը մեկ տարում      |      Եզեկիել 20-21, Հակոբոս 5