Երեմիա 25. 4-11 Երկուշաբթի | Նոյեմբեր 24
Բայց դուք ինձ չլսեցիք,- ասում է Տերը․․․: Երեմ․ 25․7
ՀՈՒՅՍ՝ ՍՊԱՍՄԱՆ ՄԵՋ
2020 թվականին Ալիդան, «Սպասի՛ր ինձ» հաղորդման շրջանակներում, ԴՆԹ թեստ հանձնեց, որի արդյունքում բացահայտվեց արյունակցական կապ երկրի մեկ այլ մասում ապրող մի տղամարդու հետ։ Պարզվեց, որ այդ տղամարդն իր վաղուց կորած քեռի Լուիսն էր։ Երբ նա վեց տարեկան էր, նրան առևանգեցին տան այգուց։ Յոթանասուն տարի անց անցկացված ԴՆԹ թեստը, ի վերջո, հանգեցրեց նրա հարազատների հետ ուրախ վերամիավորմանը։ «Մեր պատմությունը կարող է օգնել այլ ընտանիքների։ Երբեք մի՛ հանձնվեք», - կիսվում է Ալիդան։
Յոթանասուն տարին երկար ժամանակ է։ Երեմիան և նրան հավատացողները, անկասկած, վիշտ ապրեցին, երբ Աստված ասաց, որ իսրայելացիները «յոթանասուն տարի պետք է ծառայեն Բաբելոնի թագավորին» (Երեմ․ 25․11): Սակայն նման ժամանակահատվածը երկար չէր։ Ժողովուրդը չլսեց Աստծուն և չդարձավ «չար ճանապարհից և չար գործերից» (հ․ 5): Արդյունքում, Հուդան դարձավ «հավիտենական ավերակներ» շրջակա ազգերի համար (հ․ 9): Երեմիայի գրքում Աստված ավելի քան երեսուն անգամ դատապարտում է իսրայելացիներին չլսելու համար: Յոթանասուն տարին կարող է թվալ հավերժություն, բայց Աստված խոստացավ, որ գերությունը վերջնականապես կավարտվի (Երեմ․ 29․10):
Երբեմն թվում է, թե դժվար ժամանակները երբեք չեն ավարտվի։ Բայց մենք չպետք է մոռանանք, որ Տերը սիրում է մեզ և խոստացել է լինել մեզ հետ (Երեմ․ 30․11)։ Եկե՛ք ուշադրություն դարձնենք Նրա խոստումներին և սպասենք Նրա նշանակած ազատագրման ժամանակին, դա կօգնի մեզ պահպանել հույսը։
Ինչպե՞ս ենք հաղթահարում դժվար ժամանակները։
Աստծո ո՞ր խոստումներն են մեզ զորացնում ու պահում։
Աղոթք – Երկնայի՛ն Հայր, օգնի՛ր ինձ գտնել իմ հույսը միայն Քո մեջ։ Ամեն:
Աստվածաշունչը մեկ տարում | Եզեկիել 22-23, Ա Պետրոս 1