Ա Թագավորների 7. 7-12 Երեքշաբթի | Նոյեմբեր 25
«Տերը մինչև այս տեղը օգնեց մեզ»։ Ա Թագ․ 7․12
ՕԳՆՈՒԹՅԱՆ ԽՆԴՐԱՆՔ
Երիտասարդ տարիքում ինձ տարօրինակ ու անհարմար էր թվում Աստծուց օգնություն խնդրել դժվարությունների պահին։ «Այլ մարդիկ շատ ավելի լուրջ խնդիրներ ունեն», - ասում էի ինքս ինձ, - «ընտանեկան ճգնաժամեր, լուրջ հիվանդություններ, աշխատանքային կոնֆլիկտներ, աղքատություն»։ Ես վստահություն չունեի, որ Աստված հոգ է տանում իմ թվացյալ աննշան կյանքի մասին։ Այնուամենայնիվ, փոխեցի միտքս, երբ Աստվածաշնչում անթիվ օրինակներ գտա այն մասին, թե ինչպես է Աստված օգնել մարդկանց՝ անկախ նրանից, թե ովքեր են նրանք կամ ինչ է պատահել նրանց հետ։
Մի օր Իսրայելը հարձակման ենթարկվեց իր թշնամիների՝ փղշտացիների կողմից։ Իսրայելացիներն ասացին Սամուելին. «Մեզ համար անդադար աղաղակի՛ր մեր Տեր Աստծուն, որ մեզ ազատի փղշտացիների ձեռքից» (Ա Թագ․ 7․8)։ Սամուելը աղաղակեց Աստծուն Իսրայելի համար՝ զոհաբերելով մի գառ, «Տերը պատասխանեց նրան» (հ․ 9)։
«Եվ մինչ Սամուելը մատուցում էր ողջակեզը, փղշտացիները մոտեցան, որ պատերազմեն Իսրայելի դեմ։ Եվ Տերը բարձր ձայնով նույն օրը որոտաց փղշտացիների վրա, խուճապի մատնեց նրանց, և նրանք Իսրայելի առաջ» (հ․ 10):
Դրանից հետո «Սամուելը մի քար վերցրեց ու կանգնեցրեց Մասփայի և Սենի միջև և նրա անունը դրեց Աբենեզեր՝ ասելով. «Տերը մինչև այս տեղը օգնեց մեզ»» (հ․ 12): Սամուելն այս քարը կանգնեցրեց որպես հիշեցում, որ Աստված օգնում է Իր ժողովրդին: «Աբենեզեր» նշանակում է «Օգնության քար»:
Աստծուց օգնություն խնդրելը միշտ ազնիվ ու ճիշտ քայլ է։ Եկե՛ք մեր սրտաբուխ աղոթքներով դիմենք Նրան։
Ինչո՞ւ է կարևոր բաց սրտով Աստծուց օգնություն խնդրելը։
Աղոթք – Օգնի՛ր ինձ, Տե՛ր։ Ես Քո կարիքն ունեմ։ Ամեն:
Աստվածաշունչը մեկ տարում | Եզեկիել 24-26, Ա Պետրոս 2