.
2025թ., Նոյեմբերի 26

Եզրաս 3. 1, 4-6, 9-11                                                                    Չորեքշաբթի   |   Նոյեմբեր 26

 

 

․․․ ամբողջ ժողովուրդը բարձրաձայն աղաղակում էր՝ ․․․ Տիրոջն օրհնելով։ Եզրաս 3․11

 

ԹՎԵ՛Ք ԵՎ ՀԻՇԵ՛Ք ԱՍՏԾՈ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Մանկուց ես սիրում էի մի հին հոգևոր երգ, որի կրկներգը սկսվում էր այսպես՝ «Հիշի՛ր և հաշվի՛ր Տիրոջ ողորմությունները»։ Դա հրաշալի խորհուրդ է այն ժամանակների համար, երբ կյանքի փոթորիկները տապալում են հոգիդ» և «հուսահատության ամպերը մթագնում քո ճանապարհը։ Տարիներ անց, երբ կինս՝ Ալյան, դժվար ժամանակներ էր ապրում, նա հաճախ խնդրում էր ինձ երգել այս պարզ, բայց մխիթարական խոսքերը։ Այդ ժամանակ ես օգնում էի նրան հաշվել իր օրհնությունները։ Այս կերպ Ալլան շեղում էր իր մտքերը խնդիրներից և կենտրոնանում Աստծո վրա։ Երբ դու քայլում ես Աստծո հետ, կարող ես այնքան շատ պատճառներ գտնել՝ երախտապարտ լինելու համար։

Եզրասի գիրքը պատմում է, թե ինչպես Աստծո ժողովուրդը հաղթահարեց դժվարությունները՝ կենտրոնանալով Աստծո ուժի և հոգատարության վրա: Բաբելոնում երկար տարիների գերությունից հետո Կյուրոս թագավորը թույլ տվեց հրեա աքսորյալներին վերադառնալ հայրենիք և վերակառուցել տաճարը (Եզրաս 1-2): Միայն մի փոքր թվաքանակով մարդիկ վերադարձան (Եզրաս 2․64): Բայց, չնայած վախին և առջևում կանգնած ծանր առաքելությանը, նրանք վերականգնեցին զոհասեղանը և դրեցին տաճարի հիմքը (Եզրաս 3․3, 10): Դա անելուց հետո նրանք «Տիրոջն օրհնելով փոխնիփոխ երգում էին՝ գովելով, թե բարի է, թե նրա ողորմությունը հավիտյան է Իսրայելի վրա, և ամբողջ ժողովուրդը բարձրաձայն աղաղակում էր՝ Տիրոջ տան հիմքը դրվելու համար Տիրոջն օրհնելով» (հ․11):

Եթե ​​հուսահատված եք կամ վախենում եք թվացյալ անհաղթահարելի դժվարություններից, ձեր մտքերն ուղղեք դեպի Աստված: Ինչպես ասվում է երգի մեջ. «Հիշե՛ք, թե որքան առատաձեռնորեն է Նա տվել: Դուք կզարմանաք, թե ինչ է Նա արել»: Եվ Նա ոչ միայն արել է, այլև շարունակում է անել դա նրանց համար, ովքեր սիրում են Իրեն:

 

Արդյոք Աստծո օրհնությունների մասին խորհելն օգնու՞մ է մեզ դժվար պահերին։ Ինչի՞ համար ենք մենք շնորհակալ Նրան այսօր։

 

Աղոթք – Տե՛ր, օգնի՛ր մեզ երախտապարտ լինենք և գովաբանենք Քեզ այն ամենի համար, ինչ արել ես։ Ամեն:



Աստվածաշունչը մեկ տարում      |      Եզեկիել 27-29, Ա Պետրոս 3