.
2025թ., Նոյեմբերի 29

Ղուկաս 22․7-13                                                                                     Շաբաթ   |   Նոյեմբեր 29

 

 

Նրանք գնացին, գտան, ինչպես որ իրենց ասել էր, ու զատկական ընթրիքը պատրաստեցին։ Ղուկ․ 22․13 

 

ԿՈՒԼԻՍԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ

 

Դեռահաս ընկերներ Ջեյմսն ու Անգուսը որոշեցին Աստվածաշնչեր բաժանել Լոնդոնի կենտրոնում։ Սակայն, երբ նրանք հասան Թրաֆալգարյան հրապարակ և տեսան հավաքված հսկայական ամբոխը, տատանվեցին։

«Ի՞նչի մեջ ենք մենք ընկել», - մտածեցին նրանք՝ ոտքից ոտք անցնելով, աղոթելով և չհամարձակվելով ձեռնամուխ լինել գործին։ «Իսկապես սարսափելի էր», - խոստովանում էին տղաները, - «բայց մոտ տասը րոպե անց, մենք միմյանց ասացինք, որ պետք է դա անենք»։

Շուտով նրանց մոտեցավ մի երիտասարդ ընտանիք։ «Մենք վերջերս ենք քրիստոնյա դառնալու որոշում կայացրել, - ասաց կինը, բայց դեռ եկեղեցի չենք հաճախում և նույնիսկ Աստվածաշունչ չունենք։ Այսօր առավոտյան ես աղոթում էի Աստծուն, որ ուղղորդի մեզ, և ահա մենք այստեղ ենք»։

Ո՞վ կարող էր կանխատեսել, որ երկու թվացյալ տարբեր պատմություններ այդքան կատարելապես կհատվեն։ Ոչ ոք, բացի Աստծուց, Ով անտեսանելի կերպով ու մշտապես աշխատում է Իր ժողովրդի բարօրության համար։ Իր աշակերտներին ուղարկելով զատկական ընթրիքը պատրաստելու՝ Հիսուսն ասաց նրանց. «Ահա երբ քաղաք մտնեք, ձեզ մի մարդ կպատահի, որ ջրի կուժ է տանում. գնացե՛ք նրա հետևից» (Ղուկ․ 22․10)։ Մենք ոչինչ չգիտենք այս խորհրդավոր մարդու մասին, բացի այն, որ Աստված նրան ուղարկեց աշակերտներին հանդիպելու: «Նա ձեզ հարդարված մի մեծ վերնատուն ցույց կտա», - ասաց Հիսուսը (հ․ 12)։

Մեր կյանքում շատ բան կարող է անորոշ թվալ, բայց եկե՛ք հիշենք, որ ամենուրեք ներկա և ամենակարող մեր Տերը գործում է յուրաքանչյուրի սրտում և կյանքում՝ Իրեն սիրողների բարօրության համար (Հռ․ 8․28): Թվացյալ ամեն մանրուք մեր Երկնային Հոր վերահսկողության տակ է:

 

Մեր կյանքում կա՞ն արդյոք ոլորտներ, որոնք մեր վերահսկողությունից դուրս են։ 

 

Աղոթք – Տե՛ր, շնորհակալ եմ, որ յուրաքանչյուր սիրտ, յուրաքանչյուր վայրկյան և յուրաքանչյուր մանրուք Քո ապահով ձեռքում են։ Օգնի՛ր հավատալ, որ Դու գործում ես մեր բարօրության համար։ Ամեն:






Աստվածաշունչը մեկ տարում      |      Եզեկիել 35-36, Բ Պետրոս 1