.
2025թ., Նոյեմբերի 30

Ծնունդ 5. 21-24                                                                                    Կիրակի   |   Նոյեմբեր 30

 

 

Ենոքն Աստծու առաջ քայլեց․․․: Ծնունդ 5․24 

 

ՔԱՅԼԵԼ ԱՍՏԾՈ ՆՊԱՏԱԿԻ ՄԵՋ

 

Պեդրոն դարձի եկավ հիսուն տարեկանում։ Մինչ այդ նա բարկությամբ լցված մարդ էր, ում պատճառով շատ մարդիկ տառապում էին։ Այժմ նա խորապես զղջում էր իր արած ամեն չարագործության համար։ «Իմ կյանքի մեծ մասն անցել է դառնությամբ», - զղջումով կիսվում է Պեդրոն, - «այժմ ուզում եմ կյանքս լցված լինի միայն բարությամբ։ Բայց ինչպե՞ս»։

Պեդրոն պատասխան գտավ անսպասելի տեղում՝ ծննդաբանության մեջ։ Կարդալով Նոյի տոհմաբանությունը «Ծննդոց» գրքում՝ նա նկատեց մի անսովոր բան։ Ադամի շատ սերունդների համար հեղինակն օգտագործում է նույն ձևակերպումը. ««Այսինչի» բոլոր օրերը «այսքան» տարիներ էին, և հետո նա մահացավ» (Ծննդոց 5․8, 11, 14, 17, 20, 27, 31)։ Սակայն մեկ մարդ ներկայացված էր այլ կերպ։

Ասում են, որ Ենովքը քայլեց Աստծո հետ (հ. 22, 24): Այլ կերպ ասած՝ նա մոտ էր Արարչին: Իր հավատքով Ենովքն «Աստծուն հաճելի էր» (Եբր. 11․5): Համոզված լինելով, որ «Նա կա և իրեն փնտրողներին վարձահատույց է լինում» (հ․ 6), հավատքի այս հերոսը հնազանդվեց Աստծուն, և Տերը նրան ազատեց ֆիզիկական մահից (հ․5):

«Ինչպե՞ս կարող եմ կյանքիս մնացած տարիներին Աստծո կամքի համեմատ ապրել, -ինքն իրեն հարցեց Պեդրոն,- իհարկե, հավատարմորեն քայլելով Աստծո առաջ»։

Մեր երկրային կյանքը պետք է գնահատվի ոչ թե մեր ապրած տարիների քանակով, այլ այն հավատքով, որ թույլ է տալիս Արարչին գործել մեր միջոցով այնպիսի ձևերով, որոնք մենք նույնիսկ չենք կարող պատկերացնել։

 

Ինչպե՞ս ենք գնահատում Աստծո հետ մեր ընթացքը։ Ինչպե՞ս է հավատքի կյանք ապրելն ազդում մեր վարքագծի և արժեքների վրա։

 

Աղոթք – Երկնայի՛ն Հայր, մենք ստեղծված ենք, որ քայլենք Քեզ հետ։

Օգնի՛ր հավատարիմ լինենք մեր ընթացքի մեջ։ Ամեն:







Աստվածաշունչը մեկ տարում      |      Եզեկիել 37-39, Բ Պետրոս 2